fbpx

ԻՄ ԳԱՆՁ

Նորից իմ առջև մի գանձ է շողում,
Նորից շլացնում աչքերս լույսով:
Այս ի՞նչ հրաշք եմ ախր ես տեսնում,
Ինչու՞ է սիրտս լցվում գույներով:

Ախր ինչու՞ եմ երբ նրան տեսնում`
Դառնում գերի տխրության գրկում:
Ախր ինչի՞ց է երբ նրան տեսնում`
Հայացքս նրանից այլ կողմ չի թեքվում:

Լուսավոր հրաշք, գանձ հեքիաթային:
Կյանքիս լոկ իմաստ, սեր իմ երկնային:
Քո դեմքը իմ օդն է, և առանց որի
Գեթ վարկյան անգամ  ես էլ  չեմ ապրի:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
ԻՄ ԳԱՆՁ
Այսօր π (պի) թվի օրն է