✦ ՆՈՐ 3D ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
Ի՞նչ տեսք ունի քո 3D Աստղային Կրիստալը
Ընտրիր ծննդյանդ օրն ու ամիսը՝ տեսնելու քո անհատական 3D կոդը

Իդեալական կինը տղամարդկանց աչքերով. գիտնականները բացահայտել են անսպասելի ճշմարտություն

Տղամարդիկ կնոջ արտաքինը գնահատում են ոչ միայն վիզուալ, այլ նաև բնազդաբար։
Սիրո՞ւմ եք կարդալ Mediamag-ը
Ավելացրեք մեզ Google-ի ձեր նախընտրելի աղբյուրների թվում։
Ավելացնել Mediamag-ը

Չնայած ինքնաընդունման կոչերին, հասարակությանը մինչ հիմա տանջում է այն հարցը, թե դեմքի ո՞ր գծերն են առավել գրավիչ համարում տղամարդիկ:

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Մադրիդի Ինքնավար Համալսարանի գիտնականները հետազոտություն են անցկացրել. 266 կին ուսանողներ գնահատել են իրենց գրավչությունը, որից հետո 44 հետերոսեքսուալ տղամարդիկ գնահատել են նրանց սև և սպիտակ լուսանկարները դեմքի չեզոք արտահայտությամբ:

Հիմնական չափանիշներն են համաչափությունը, բնորոշ տեսքը, տարիքը։

«Դեմքի համաչափությունը կարևոր հատկանիշ է, որը որոշում է գրավչությունը, երբ այն ընկալվում է հենց կանանց կողմից կամ գնահատվում է տղամարդկանց կողմից: Բացի այդ, տղամարդիկ հատկապես գրավիչ են համարում երիտասարդ դեմքի դիմագծերով կանանց», – բացատրում է դոկտոր Էնրիկե Տուրիեգանոն:

Կանայք, սակայն, ըստ հետազոտողների, ավելի շատ են գնահատել կանացիությունը։ Այսինքն՝ ինքնաընկալման մեջ շեշտադրումը տեղաշարժվում է։

Տղամարդիկ նախընտրում էին հենց «միջին» արտաքինը, որը հակասում է իդեալի մասին տարածված պատկերացումներին։ Զգալի դեր է խաղացել նաև երիտասարդությունը։ Էվոլյուցիոն համատեքստում դա կարելի է բացատրել. երիտասարդ դեմքը առողջության և պտղաբերության նշան է:

Կարդացեք նաև՝ Ինչպիսին է իդեալական կինը տղամարդու աչքերում

Կենսաբանական տրամաբանություն է նկատվում նաև ցանկալի կազմվածքում․

«Գոտկատեղի շրջագիծը, որը կազմում է ազդրի շրջագծի 70%-ը, բնազդաբար ասում է տղամարդկանց, որ կինը առողջ է և ունակ է բեղմնավորման», – ասվում է 2024 թվականի ուսումնասիրության մեջ:

Տղամարդիկ փնտրում են ոչ միայն գեղեցիկ կազմվածք, այլ նաև պոտենցիալ առողջ և գենետիկորեն բազմազան զուգընկեր: Միջին տեսքը կապված է «բարձր հետերոզիգոտության» հետ, ինչը նշանակում է գենետիկ խանգարումների ավելի ցածր ռիսկ:

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Իդեալական կինը տղամարդկանց աչքերով. գիտնականները բացահայտել են անսպասելի ճշմարտություն
ԹԵՍՏ. Միայն լավագույնից լավագույնը կկարողանա հավաքել բոլոր 10 միավորը։ Իսկ դուք որքա՞ն կհավաքեք 🥇⭐
🏠 Գլխավոր ✨ Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց