fbpx

Համաձայն գիտության՝ կանացի այսպիսի կազմվածքն է ամենաշատը դուր գալիս տղամարդկանց

Տեքսաս նահանգի Օստինում գտնվող համալսարանի գիտնականների հետազոտությունը ունակ է ամբողջությամբ գլխիվայր շրջել կանացի գեղեցկության մասին պատկերացումը: Ինչո՞ւ են շատ տղամարդկանց դուր գալիս փարթամ հետույքով կանայք: Պարզվում է, որ ամեն ինչ կրկին տանում է դեպի որդեծնությանը:

Այսպես, հետազոտողները հայտնաբերեցին, որ «կոնքային կորության տեսականորեն օպտիմալ անկյունով» կանայք ունակ են ավելի արդյունավետ տանել մի քանի հղիություն: Հայտնի է դարձել, որ այդ անկյունը, որը արտահայտում է մեջքի գծի և հետույքի հարաբերությունը՝ իդեալական կնոջ մոտ պետք է կազմի 45,5 °:

Հետազոտության ընթացքում, գիտնականները 100 տղամարդու խնդրել են գնահատել մի քանի նկարներում պատկերված կանանց գրավչությունը: Բոլոր նկարները խմբագրված են եղել այնպես, որպեսզի ակնհայտ լինի ողնաշարի կորության տարբեր աստիճանները: Տղամարդկանց մեծ մասը ընտրեց այսպես կոչված փարթամ կոնքերով կանանց:

Ահա թե ինչ է պատմում արդյունքների մասին հետազոտության հեղինակը՝ հոգեբանության դոկտոր Դևիդ Բասը. «Մեջքի այդպիսի կառուցվածքը թույլ էր տալիս նախամարդ հղի կնոջը ճիշտ հավասարակշռել սեփական զանգվածը կոնքերի վրա: Նրանք հղիության ժամանակ ավելի արդյունավետ էին սննդի հայթայթման ժամանակ և ավելի քիչ էին տառապում ողնաշարի վնասվածքներից: Իրենց հերթին տղամարդիկ, ովքեր այդպիսի կանանց գերադասում էին որպես իրենց կյանքի ընկեր՝ ունակ էին երկար ժամանակ պաշտպանել իրենց կնոջն ու ժառանգներին»:

Այսպիսով, տղամարդիկ, ովքեր բնույթով իրոք ցանկանում են հոգ տանել կնոջ մասին՝ միշտ փնտրում են մեծ հետույք, որն ունակ է ժառանգներ պարգևել:

Աղբյուրը՝ womansday.com

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 3 из 5 )
MediaMag
Համաձայն գիտության՝ կանացի այսպիսի կազմվածքն է ամենաշատը դուր գալիս տղամարդկանց
ԹԵՍՏ. հոմանիշները հայերենում. քանի՞ միավոր կհավաքեք