Գլխավոր ԻՄ ՍՏԵՂԾԱԾԸ ԽԱՌԸ ՄՏՔԵՐ Այնպիսին եմ, ինչպիսին որ կամ

Այնպիսին եմ, ինչպիսին որ կամ

Մի քանի օր առաջ, երբ փոխեցի Ֆեյբուքյան պրոֆիլիս նկարն ու գլխագրի նկարը (տես նկարը)՝ ամեն օր ստանում եմ նույն հարցը, որը արդեն ինձ սկսել է նյարդայնացնել. -ինչի՞ ես դրել էս նկարը: Եվ երբ բացատրում եմ, որ ես իմ պրոֆիլում դնում եմ այն նկարները որոնք համահունչ են իմ հոգեվիճակին՝ մարդիկ սկսում են տարակուսանքով վերաբերվել ինձ, սկսում են զարամանալ. «ինչի՞ ես դու քո հոգեվիճակը ցույց տալիս»: Եվ է՛լ ավելի նյարդայնացնող է տափակ հումորը. «ինչի՞ քո հոգեվիճակը կլոունա»: Այս վերջին հարցին նույնիսկ պատասխանել չեմ ցանկանում, քանի որ այն պարզ բացահայտում է հարցատիրոջ էությունը:

Մարդիկ ինձ չեն հասկանում և դա զարմանալի չի: Ինձ նույնիսկ իմ հարազատ ամենամոտ ընկերներս չեն հասկանում:

Երբ մարդ բաց է լինում, երբ նա արտահայտում է իր զգացմունքները, այլ ոչ թե մեռցնում դեռ այն չծնված՝ մարդիկ դա վերագրում են տարրօրինակությանը:

Հարգելիներս վերջին անգամ եմ ասում. «Այո՛ ես զգացմունքային մարդ եմ, ես սիրում եմ արտահայտել իմ զգացմունքները, այո՛ ես նույնպես երբեմն տխուր եմ լինում: Եվ ես վաղուց արդեն հոգնել եմ դիմակներից: Ես այնպիսին եմ, ինչպիսին որ կամ և չեմ պատրաստվում փոխվել և կարծում եմ փոխվելու համար էլ բավական ուշ է: Եվ վերջապես սա իմ պրոֆիլն է և ես կարող եմ նրա հետ անել այն ինչ ուզում եմ ու Ձեր կարծիքի կարիքը չունեմ: Երբ ունենամ ինքս կհարցնեմ: Եթե Ձեզ դուր չի գալիս այս ամենը իմ մեջ, ապա ես Ձեզ չեմ պահում, դուք ազատ եք և կարող եք իմ հետ չշփվել»:

«Այնպիսին եմ, ինչպես, որ կամ»

Այսքանը…

Հարգանքներով՝ Արամ

Загрузка…

կարդացեք նաև

10 բան, որ չարժե անել, եթե ցանկանում ես գտնել ՔՈ տղամարդուն

1. Ոգեշնչվել ցանկացած լավ արարքով Դու բարեհամբույր անծանոթին կարող ես իսկական տղամարդ համարել, քանի որ նա մեկ անգամ քո առջև բացել է դուռը, բայց դա...

Ինչո՞ւ չեն ստացվում ձեր հարաբերությունները՝ կախված Կենդանակերպի նշանից

Երբեմն պատահում է այնպես, որ ինչ էլ որ անում եք և ինչ ջանք էլ որ թափում եք՝ անձնական կյանքում ոչինչ չի ստացվում։ Աստղերը կարող...

ԹԵՍՏ. Հայերեն բառեր։ Ինչպե՞ս է ճիշտ արտասանության ձևը

Եթե հիմա կարդում եք այս հոդվածը՝ նշանակում է, որ կարդում և խոսում եք հայերեն։ Մենք բոլորս խոսում ենք հայերեն։ Սակայն, ցավոք ոչ միշտ է,...

Հագուստի ամենատարօրինակ և անսովոր արգելքներն աշխարհի տարբեր երկրներում

Ուղևորվելով որևէ երկիր, անպայման պետք է ծանոթանալ այդ երկրի օրենքներին, ավանդույթներին և սովորություններին։ Այլապես մենք կարող ենք հայտնվել տհաճ իրավիճակներում։ Զարմանալի է, բայց դա...

«Արգելվում է ապրել». Հնդկաստանում «սպիտակ» այրիների ողբերգական ճակատագիրը

Աշխարհը գնում է դեպի տղամարդկանց և կանանց հավասարություն։ Սակայն Հնդկաստանում նույնիսկ ակնարկ չկա կանանց ամենատարրական իրավունքների մասին։ Նրանք երկրպագում և հարգում են տղամարդկանց, բայց...