fbpx

Համո Մուրադյան – ՉԱՍՎԱԾ ԽՈՍՔԵՐ

Ես չհասցրի անգամ քեզ նորմալ «մնաս բարով» ասել, որովհետև դու հեռացար ակնթարթորեն, վայրկենաբար հոդս ցնդեցիր այնպես, ինպես որ հայտնվել էիր…

ԴԱ ՄԻ ԱՆՏԱՆԵԼԻ ՑԱՎ ԷԻՐ, ՈՐԻՑ ԵՍ ՍԱՐՍՌՈՒՄ ԷԻ՝ ՄԺԵՂԻՑ ԽԱՅԹՎԱԾ ԱՌՅՈՒԾԻ ՆՄԱՆ, որովհետև խոսքերը կանգնել էին կոկորդիս, որոնք պիտի անպայման դուրս թռչէին իրար հետևից, առանց վայրկյան իսկ կանգ առնելու, որովհետև զգում էի ամբողջ սրտով, որ այս մի ակնթարթ տևող կյանքումս այլևս քեզ չեմ տեսնելու…

Ու պիտի սկսեի տառապել աշխարհում ամենաանբուժելի հիվանդությամբ՝ ՍԻՐԵԼ ԿԱՐՈՏՈՎ…

Իսկ դուք գիտե՞ք, թե ինչ բան է կարոտով սիրելը: Դա այն է, երբ դու գիտես, որ սիրելիդ այլևս չի գալու, ու դու դրանից դրդված սկսում ես բազմապատկել քո սերը և ավելի ուժգին սիրել նրան, բայց միաժամանակ հիշելով՝ որ նա այլևս չի գալու…

Այդ չասված խոսքերը ներսումս մոլեգնում էին ալիքների պես, բայց ավելի հախուռն, ավելի անզուսպ, ավելի երերուն, մոլեգնած ու անհագ, քան մրրկածուփ, օվկիանոսի ալիքները: Նրանք հիմա էլ հանգիստ չունեն, միշտ զարնվում են միմյանց, միշտ ծառս են լինում ու սպառնալով սպասում, թե երբ պիտի դուրս թռչեն կոկորդից իմ…

Ու թերևս ես չկարողանամ քեզ ասել խոսքերն այդ, ՈՒ ԹՈՂ ՏՈՂԵՐՍ ԱՅՍ ՄԱՐԵՆ ՍԵՎԱՑԱԾ ԹՂԹԻ ՎՐԱ ԲՈՑԿԼՏԱՑՈՂ ՎԵՐՋԻՆ ԿԱՅԾԵՐԻ ՊԵՍ ՈՒ ԱՆԷԱՆԱՆ ԼՌԻԿ ՄՈԽՐԱԿՈՒՅՏԻ ՎՐԱ ԳԱԼԱՐՎՈՂ ԾԽԻ ՄԵՋ, բայց միշտ հիշիր…ՈՐ ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ:

…Այս ի՞նչ է…ԱՍՏՎԱԾ ԻՄ…ամբողջությամբ լույս է…հանկարծ պարանոցիս երակները փքվում են…սիրտս փլվում է…արցունքները հորդում են աչքերիցս…լույսն ավելի է ուժեղանում… ակամայից զգում եմ, որ դողում եմ ու տեսնում, որ այդ չասված խոսքերը հուզավառության անդունդից հուսահատության անդունդն են գահավիժում ինձ…ես հանկարծ անէանում եմ խավարչտին թագավորության մեջ, ու այնտեղ տեսնում եմ ՔԵԶ… ԲԱՅՑ ԱՅ ՔԵԶ ԶԱՐՄԱՆՔ… ես այլևս չեմ կարողանում խոսել…………

Համո Մուրադյան – ԱՐՏԱՏՊԵԼԸ ԽՍՏԻՎ ԱՐԳԵԼՎՈՒՄ է

 http://hamoblog.in

Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Համո Մուրադյան – ՉԱՍՎԱԾ ԽՈՍՔԵՐ