fbpx

«Ես փոստային հասցե չունեմ»: Պատասխան, որ փոխեց տղայի ամբողջ կյանքը

Գործազուրկ մի տղա դիմել էր մի մեծ ընկերություն` գրասենյակում մաքրողի աշխատանաքի համար: Նա անցավ հարցազրույցի փուլը, իսկ հետո փորձնական մաքրեց հատակը:

– Դուք ընդունված եք, տվեք ինձ ձեր էլեկտրոնային փոստի հասցեն եւ մենք ձեզ կուղարկենք աշխատանքի ընդունման հայտադիմումը եւ կտեղեկացնենք՝ երբ կարող եք սկսել աշխատանքը, – ասաց գործատուն:

– Ես ոչ համակարգիչ ունեմ, ոչ էլ փոստային հասցե, – պատասխանեց տղան:

Գործատուն, զարմացած տղայի պատասխանից,  ասաց.

– Ցավում եմ, բայց, եթե փոստային հասցե չունեք, չեք կարող ընտրվել այս աշխատանքի համար:

Տղան անհույս հեռացավ: Նա չգիտեր ինչ աներ, իսկ գրպանում միայն 10 դոլլար ուներ: Նա որոշեց գնալ սուպերմարկետ եւ գնել 10 կգ լոլիկ: Հետո լոլիկները դռնեդուռ վաճառեց  եւ արդեն 2 ժամ անց նա կրկնապատկել էր իր գումարը; Գործողությունը  3 անգամ  կրկնելով՝ այդ օրը նա տուն վերադարձավ 60 դոլլարով:  Տղան հասկացավ, որ այս ճանապարհով կարող է հաջողության հասնել , եւ ամեն օր վաղ առավոտից մինչեւ ուշ երեկո նա դռնեդուռ լոլիկներ էր վաճառում: Արդյունքում նրա գումարը օր օրի կրկնապատկվում ու  եռապատկվում էր: Կարճ ժամանակ անց նա գնեց զամբյուղ, հետո բեռնատար, իսկ հետո արդեն սեփական բեռնափոխադրման ընկերությունը, որն 5 տարում դարձավ երկրում առաջատար ընկերություններից մեկը:

Արդեն հաջողակ գործարարը մի օր հրավիրեց ապահովագրական գործակալի՝ կյանքի ապահովագրություն կատարելու համար: Երբ գործարքն արդեն ավարտված էր, գործակալը խնդրեց իրեն տրամադրել փոստային հասցե:

– Ես փոստային հասցե չունեմ,- պատասխանեց տղան:

– Իսկապե՞ս,- զարմացավ գործակալը, – դուք փոստային հասցե չունեք եւ հաջողել եք հիմնել այս հսկայական ընկերությունը, պատկերացնում եմ ձեր պաշտոնն ու դիրքը, եթե փոստային հասցե ունենայիք:

Գործարարը ժպիտով պատասխանեց.

– Գրասենյակի մաքրող:

Մի հիասթափվեք, եթե այսօր բախտը ձեզ չի ժպտում, լավագույն հնարավորությունները առջեւոմ ձեզ են սպասում:

Հրապարակման ներկայացրեց՝ Մարիանա Կնյազյանը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
«Ես փոստային հասցե չունեմ»: Պատասխան, որ փոխեց տղայի ամբողջ կյանքը
Վախ, տագնապներ և վատ տրամադրություն․ Ինչպես հաղթահարել (տեսանյութ)