fbpx

Գույների հոգեբանություն. տարբեր գույներն ինչպե՞ս են ազդում օնլայն-գնորդների պահվածքի վրա

Գույնը դիզայնի ամենաուժեղ գործիքներից մեկն է: Սակայն գունային լուծումները չեն կարող համընդհանուր լինել: Տարբեր երկրների և մայրցամաքների բնակիչների վրա գույնը կարող է տարբեր ներգործություն ունենալ: Օրինակ՝ Հյուսիսային Ամերիկայի գնորդների համար գրավիչ գույնը կարող է միանգամայն անտարբեր թողնել Հնդկաստանի բնակիչներին: Այնուամենայնիվ, ձեր լոգոյի, ապրանքի կամ վեբ-կայքի համար համապատասխան գույնի ընտրությունը կարող է ձեր արտադրանքին բարձր արժեք ապահովել կամ հակառակը՝ ընդհանրապես փչացնել ընդհանուր տպավորությունը:

Սպառողների 87.7 տոկոսը գույնը որպես կոնկրետ ապրանքը գնելու հիմնական պատճառ է նշում: Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ 90 վայրկյանի ընթացքում են ենթագիտակցորեն գնահատում միջավայրը կամ ապրանքը: 62-90 տոկոսով այդ գնահատականը հիմնված է միայն գույի վրա:

Այսպիսով, տարբեր գույներն ինչպե՞ս են ազդում օնլայն-գնորդների պահվածքի վրա (հետազոտությունն անցկացվել է Հյուսիսային Ամերիկայում):

Դեղին

Լավատեսական և երիտասարդական գույն է: Սովորաբար օգտագործվում է ցուցափեղկի վրա ուշադրություն գրավելու համար:

Կարմիր

Էներգիայի գույնն է: Արագացնում է զարկերակը: Հաճախ օգտագործվում է խոշոր վաճառքի համար:

Կապույտ

Ունի վստահելիության և անվտանգության շշմեցուցիչ էֆեկտ: Սովորաբար օգտագործվում է բանկերի և գործարարների համար:

Կանաչ

Զուգորդվում է վճարունակության հետ: Աչքի համար հաճելի է: Օգտագործվում է թուլանալու համար:

Նարնջագույն

Ագրեսիվ գույն է: Գործողության դիմելու կոչ է՝ գրանցվել, գնել կամ վաճառել:

Վարդագույն

Ռոմատիկ և կանացիության գույն է: Օգտագործվում է կանանց և երիտասարդ աղջիկների համար նախատեսված ապրանքների առաջընթացի համար:

Սև

Հզոր և փայլուն գույն է: Օգտագործվում է շքեղ ապրանքների առաջընթացի համար:

Մանուշակագույն

Օգտագործվում է հանգստացնելու և հանդարտեցնելու համար: Սովորաբար կիրառվում է գեղեցկության արտադրությունում և հակատարիքային ապրանքներում:.


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Գույների հոգեբանություն. տարբեր գույներն ինչպե՞ս են ազդում օնլայն-գնորդների պահվածքի վրա
ԹԵՍՏ․ Դժվար հարցեր տարբեր ոլորտներից