fbpx

Գայոլա կղզու առեղծվածը (իրական պատմություն)

Իտալիայի ափերը ողողող Նեապոլիտանյան ծոցում կա մի փոքրիկ, ժայռային կղզի՝ Գայոլա անվանմամբ: Ասում են այդ կղզին անիծված է: Բայց եկեք պատմությունն այս սկսենք ամենասկզբից:

19-րդ դարի սկզբին, կղզում բնակվում էր մի ճգնավոր, ում անվանում էին «Իմաստուն»: Նրա մահից հետո կղզում բնակություն է հաստատում «Սիրենաների երկիր» գրքի հեղինակ, գրող Նորման Դուգլասը:

Առաջին հայացքից կղզին թվում է խաղաղ, իդեալական մի անկյուն, թոշակի անցնելուց հետո կյանքի մնացած տարիները անցկացնելու համար, կամ ռոմանտիկ մի վայր սիրահարների համար, ովքեր ուզում են որոշ ժամանակ կտրվել աշխարհից:

Բայց տեղացիները վստահ են, որ կղզին անիծված է և նրանք այդպես կարծելու հիմնավոր պատճառներ ունեն: դատեք ինքներդ.

Չար ճակատագիրը բնակություն հաստատեց կղզում 1920 թվականներին, այն բանից հետո, երբ այնտեղ կառուցվեց մեծ և ճոխ մի վիլլա: Օրերից մի օր, վիլլայի այն ժամանակների տերը, շվեցարացի Հանս Բրաունը, հայտաբերվեց սպանված և փաթաթված գորգի մեջ: Չէր անցել երկար ժամանակ, երբ նրա կնոջ դին ձկնորսները հայտնաբերեցին ծովում:

Կղզու և վիլլայի հաջորդ տերը դարձավ գերմանացի Օտտո Գրյունբակը: Նա չհասցրեց վայելել իր նոր ձեռքբերումը և մահացավ սրտի կաթվածից: Դժբախտ ճակատագիր էր սպասվում նաև հաջորդ տիրոջը, հաջողակ ձեռնարկատեր Մորիս Սանդոսին, ով կարողություն էր հավաքել դեղերի արտադրությունից: Նա ինքնասպանություն է գործում  Շվեցարիայի հոգեբուժարաններից մեկում:

Սանտոսից հետո վիլլայի տերը դարձավ պողպատի արտադրությամբ զբաղվող, գերմանացի բարոն Կարլ Լանգեյմին: Գնումից հետո ռեկորդային ժամկետներում նա կորցնում է իր ամբողջ կարողությունը:

Բայց այդ ամենից հետո գտնվեց ևս մի խիզախ, ով գնեց չարաբաստիկ կղզին: Նա «Ֆիատ» ավտոմոբիլային ընկերության տնօրեն Ջիանի Անիելին էր: Նա ուներ մինուճար մի տղա, ով կղզին գնելուց որոշ ժամանակ անց ինքնասպանություն գործեց: Կորցնելով որդուն, Անիելին սկսեց որպես իր բիզնեսի ժառանգորդ պատրաստել իր զարմիկ Ումբերտոյին: Սակայն Ումբերտոյին վիճակված չէր գործածել հորեղբոր սովորեցրած բիզնեսին վերաբերող հմտությունները: Նա մահացավ քաղցկեղից 33 տարեկան հասկում:

Դրանից հետո կղզին գնեց մուլտիմիլիարդատեր Պոլ Գետտին: Դրանից անմիջապես հետո, անհայտ անձիք փախցրեցին նրա միակ սիրելի թոռնիկին:

Գայոլայի վերջին տերն էր ոմն Ժանպասկալ Գրապոնյեն, ով գնումից հետո բանտարկվեց:

Այն ժամանակներից վիլլան այդպես էլ կանգուն է՝ ճոխ և լքված: Դրանից հետո ոչ մեկ այլևս չի խիզախել գնել կղզին և նրա վրա գտնվող վիլլան:

gaiola-island-313 gaiola-island-45 gaiola-island-42 gaiola-island-32 gaiola-island-29 gaiola-island-26 gaiola-island-15

Հետաքրքի՞ր էր: Չմոռանաք կիսվել ընկերների հետ.

Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Գայոլա կղզու առեղծվածը (իրական պատմություն)