fbpx
Գլխավոր ՕԳՏԱԿԱՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ, ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ Ի՞նչ է պատմում Ձեր ստորագրությունը Ձեր մասին

Ի՞նչ է պատմում Ձեր ստորագրությունը Ձեր մասին

Յուրաքանչյուր մարդու ստորագրությունը ունիկալ է և յուրահատուկ։ Հենց այդ պատճառով 100%-ով այն կեղծելը անհնար է։ Որովհետև ստորագրության ստեղծման ժամանակ մարդուն ղեկավարում է ոչ միայն ձեռքի մեխանիկական շարժումը, այլ նաև բնավորությունը, սովորույթները և կամքը։ Նույնիսկ կյանքի փորձն ու հանգամանքները։ Հենց այդ պատճառով, փորձառու աչքի համար ստորագրությունը մի ամբողջ գանձարան է, անձը բացահայտելու բանալի։ Վաղուց արդեն գոյություն ունի ստորագրությունն ու ձեռագիրը ուսումնասիրող գիտություն՝ գրաֆալոգիա։

Մենք ցանկանում ենք բացահայտել մի քանի գրաֆալոգիական գաղտնիքներ և օգնել Ձեզ սեփական և ուրիշների ստորագրությունները կարդալու գործում.

1. Ուղղված դեպի վեր

1

Եթե Ձեր ստորագրությունը ուղղված է դեպի վեր, դա բացահայտում է Ձեր մեջ լավատես, կյանքը սիրող և մեծ ամբիցիաներ ունեցող և ստեղծագործ սկիզբ ունեցող մարդուն։

2. Ուղիղ ստորագրություն

2

Եթե Ձեր ստորագրությունը սկզբից մինչև վերջ ընկած է մեկ հարթության վրա, նշանակում է, Դուք շատ հավասարակշռված, հանգիստ և ներդաշնակ անձնավորություն եք։

3. Ներքև իջնող ստորագրություն

3

Նրանք, ում ստորագրությունը կարծես լեռն ի վայր իջնի, դասվում են թույլ կամք և կյանքի հանդեպ վատատես հայացքներ ունեցող մարդկանց կատեգորիային։

4. Երկար

4

Երկար ստորագրություն ունեցողները՝ վստահ են իրենք իրենց վրա, և հաճախ չափազանցված։ Բայց փոխարենը կարելի է ամեն ինչում հիմնվել այս մարդկանց վրա։ Կյանքում նրանք առանձնանում են կամակորության հետ եզրվող համառությամբ, ինչը օգնում է նրանց հասնել իրենց նպատակներին։ Իհարկե նրանք երբեմն նույնպես լինում են բավական ձանձրալի։

5. Կարճ

5

Կարճ ստորագրությամբ մարդիկ՝ արագ ռեակցիայի տեր անձնավորություններ են, ովքեր առանց երկար մտածելու որոշումներ են կայացնում։ Շատ հաճախ այս մարդիկ լինում են անհամբեր։ Բայցի այս ամենից, նրանց համար շատ դժվար է կենտրոնանալ կոնկրետ որևէ բանի վրա։

6. Կան մեծատառեր

6

Եթե ստորագրության մեջ առկա են և մեծատառեր և փոքրատառեր՝ դա խոսում է ստորագրության տիրոջ ինքնահաճության, քմահաճության և անհաստատունության մասին։ Այսպիսի մարդիկ երբեմն կարող են լինել չափազանց պահանջկոտ։

7. Բոլոր տառերը գրեթե նույն չափսի են

7

Այսպիսի ստորագրությունը ամենայն հավանականությամբ պատկանում է համեստ և ամաչկոտ մարդուն։

8. Մանր տառեր

8

Մանր տառերը բացահայտում են ռացիոնալ մտածելակերպ ունեցող գիտակից մարդուն։ Դա նաև խոսում է ներքուստ խնայող և կարգ ու կանոն սիրող մարդու մասին։

9. Չափազանց մանր տառեր

9

Իսկ սա արդեն բոլորովին առավելություն չէ։ Չափազանց մանր տառերը խոսում են ժլատության և էգոիզմի մասին։

10. Միայն մեծ տառեր

10

Դուք՝ երազող եք։ Բավական միամիտ և վտահող, բայց և այնպես անկախ։ Նաև բարի սիրտ ունեք։

11. Փափուկ կլորացված գծեր

11

Խոսում են փափուկ և բաց մարդու մասին։

12. Անկյունաձև ստորագրություն

12

Որքան կտրուկ և սուր են անկյունները, այնքան մարդը անկախ, ինքնավստահ և բռնկուն է։

13. Տառերի միջև չկա տարածություն

13

Դա տրամաբանությանը և կոնսերվատիզմին հակված հետևողական բնավորության նշան է։

14. Լայն տարածություններ տառերի միջև

14

Դուք ճկուն մարդ եք, ում կյանքի կրեդոն է՝ բոլոր երազանքները կյանքի կոչելը։

15. Ոլորումներ և ոճավորումներ

15

Եթե ստորագրության մեջ շատ են դեկորատիվ տարրերը դա բացահայտում է անինքնավստահ, քծնելուն հակված մարդուն, ով այդ կերպ փորձում է առանձնանալ։

16. «Մերկ ստորագրություն»

16

Որևէ դեկորի բոլորովին բացակայությունը խոսում է այն մասին, որ ստորագրության տերը չափազանց տրամաբանող մարդ է և այդ տրամաբանությանը պետք է ենթարկվի իր կյանքում ամեն ինչ։

17. Կոմպակտ

17

Դուք մարտավար եք։

18. Լայն

18

Դուք ստրատեգ եք։

19. Ուժեղ սեղմվածությամբ

19

Եթե Դուք ստորագրելուց ուժեղ եք սեղմում գրիչը և այն «յուղոտ ու հաստ» է ստացվում, ապա դուք՝ էքստրավերտ եք։

20. Թույլ սեղմվածությամբ

Թույլ սեղմվածությունը, որի պատճառով ստորագրությունը կարծես թափանցիկ լինի՝ անինքնավստահության և ինքնաքննադատության հակվածության նշան է։

21. Ընդգծված

21

Ստորագրությունը ընդգծելու սովորույթը բնորոշ է էգոիստ և նեղացկոտ մարդկանց։

22. Վերագծված

22

Եթե ստորագրությունը վերագծված է, դա խոսում է այն մասին, որ դրա տերը խոցելի մարդ է, ով չի սիրում և չի ընդունում ինքն իրեն։

23. Ուղղահայաց հավելազարդ ստորագրության սկզբում

23

Ամենայն հավանականությամբ ձեզ չի հերիքում երևակայությունը։

24. Ուղղահայաց հավելազարդ ստարգրության մեջտեղում

24

Հնարավոր է դուք պրոբլեմներ ունեք իդեաները կյանքի կոչելու հետ։

25. Ուղղահայաց հավելազարդ ստորագրության վերջում

25

Ձեզ, որպես օրենք, դժվար է ավարտին հասցնել սկսած գործը։

26. Հանգույցներ

26

Ստորագրության մեջ տարատեսակ հանգույցները խոսում են կամային բնավորության, մի փոքր կամակորության և անկախության ձգտման մասին։

27. Վերջում կետ

27

Կետը նշանակում է ինքնավերլուծության հակում, գործը ավարտին հասցնելու ունակություն և որոշումներ ընդունելու հմտություն։

28. Կետ սկզբում

28

Առանձնացնում է այն մարդկանց, ովքեր սիրում են տեղեկացված լինել, ովքեր երբեք չեն անցնում գործի, եթե տեղեկացված չեն։

29. Բարդ ստորագրություն բազմաթիվ ոլորումներով

29

Դուք այն մարդկանցից եք, ովքեր հակված են հորինել պրոբլեմներ այնտեղ, որտեղ դրանք չկան։

30. Պարզ տարրեր

30

Դուք հրաշալի գլուխ եք հանում մոնոտոն և միալար գործից։

31. Հանգույցն առաջ

31

Որպես օրենք, նախքան ընդունելը, դուք ծանր ու թեթև եք անում և վերլուծում բոլոր որոշումները։

32. Ալիքաձև ստորագրություն

32

Ալիքաձև ստորագրությունը խոսում է դիվանագիտության և դժվար իրադրությունները շրջանցելու ունակության մասին։

33. Վերջում տառերն ավելի փոքր են

33

Այսպիսի ստորագրության տերը, ամենայն հավանականությամբ այն մարդկանցից է, ով շատ արագ է «սառչում»։ Յուրաքանչյուր աշխատանքի վերջում նրա մոտ արագ անհետանում է հետաքրքրությունը։

34. Վերջում տառերն ավելի մեծ են

34

Այս ստորագրությունը պատկանում է այնպիսի մարդկանց, որոնց շատ դժվար է տեղից շարժել։ Սակայն եթե նրանք անցան գործի՝ այն կանեն ամենայն պատասխանատվությամբ և համառորեն։

կարդացեք նաև

Ինչ է պատմում մարդու մասին նրա ծննդյան օրը: Ուղիղ նշանակետին․․․

Ասա ինձ ամսի քանիսին ես ծնվել, իսկ ես կասեմ թե ով ես դու․․․ 1. «Համար մեկ»՝ սրանով ամեն ինչ ասված է: Սա ստեղծագործական, կրեատիվ, ինքնատիպ և...

Տիբեթյան հորոսկոպ: Իմացիր ճակատագիրդ 97% ճշգրտությամբ

Հորոսկոպը կազմված է տիբեթյան վաննականների կողմից 100-ավոր տարիներ առաջ. Տիբեթյան հորոսկոպը՝ դա գուշակության, թվագուշակության և աստղագուշակության յուրահատուկ խառնուրդ է: Տիբեթյան վանականների կողմից հարյուրավոր տարիներ առաջ ստեղծված...

Գիտելիքներ ստուգող ԹԵՍՏ․ Ոչ հեշտ հարցեր

Բազմակողմանի զարգացած մարդը հետաքրքրվում է ամեն ինչով՝  ճշգրիտ գիտություններով, պատմությամբ, գրականությամբ, գեղանկարչությամբ․․․ Իսկ դուք բազմակողմանի զարգացած մա՞րդ եք: Եկեք ստուգենք: Վերջում չմոռանաք սոցիալական ցանցերում արդյունքներով կիսվել...

5 կանխազգացում, որոնք երբեք չի կարելի անտեսել

Եթե դուք ցանկանում եք սովորել նկատել Տիեզերքի նշանները, հարկավոր է լսել սեփական ինտուիցիային, որը ծնում է բնազդներ և «հոտառություն»: Ահա 5 կանխազգացում, որոնք երբեք...

BELLA CIAO Challenge․ հայ աստղերի Cover տարբերակը

«Աշխարհի տարբեր երկրներում երգիչները, դերասանները, ուղղակի երկրպագուները կազմակերպել են այս երգի բազատեսակ չելենջներ։ Մենք նույնպես միացանք այս չելենջին եւ ֆրանսիացի աստղերի օրինակով փորձեցինք քավըր...