fbpx

Պայքարե՛ք ամեն րոպե, ամեն ժամ

Իմ նպատակները ինձ միշտ դժվար են տրվել: Այդ իսկ պատճառով ստիպված եմ եղել ամբողջ իմ գիտակցական կյաքում պայքարել, պայքարել և էլի պայքարել: Սակայն կյանքումս մի պահ եկավ, երբ քիչ էր մնում հանձնվեի, որովհետև հոգնել էի, որովհետև այլևս ուժ և եռանդ չէր մնացել, իսկ դեպի նպատակներիս ճանապարհը այնքան երկար էր: Հանձնվում էի…

Բայց հանձնվելու պահից ի վեր ամեն ինչ ավելի բարդացավ, ամեն ինչ ավելի դժվարացավ: Պայքարի ժամանակ գուցե դժվարությամբ էի նպատակներիս հասնում, սակայն հասնում էի, կամ գոնե գիտեի դեպի ուր եմ գնում, իսկ այս անգամ նույնիսկ դեպի նպատակներս տանող ճանապարհը չէի գտնում: Եվ կյանքը սկսվեց վերածվել մղձավանջի: Այո, չեմ չափազանցնում այն իսկական մղձավանջ էր՝ քաոս ու կատարյալ դժողք:

Սակայն իմ բախտը այնքանով էր բերել, որ պայքարող մարդու սկիզբը ինձ մոտ գենային մակարդակում է գտնվում և այն իրենը ասեց. ես արթնացա ու նորից սկսեցի պայքարել…

Գիտե՞ք, եթե ես Ձեզ հիմա ասեմ, որ ես հասել եմ բոլոր իմ նպատակներին՝ կստացվի որ ես անամոթաբար ստում եմ՝ ես նույնիսկ իմ նպատակների 1%-ը դեռևս չեմ իրագործել: Բայց ես ճանապարհին եմ, չնայած գիտակցում եմ, որ դեռ շատ երկար ճանապարհ ունեմ անցենլու վերջնակետին հասնելու համար: Սակայն պայքարիս ամենալավ կողմը այն է, որ ես վերջապես դուրս պրծա այդ դժոխային մղձավանջից: Հիմա ես հստակ գիտեմ թե որ ճանապարհով գնալ և դեպի ուր:

Ասածիս իմաստը այն է, որ մարդ պետք է գիտակցի, որ կյանքը դա պայքար է՝ պայքար է ոչ միայն գոյատևման, այլ մարդկության մեջ հստակ տեղ և դիրք զբաղեցնելու նաև մարդ կոչվելու համար:

Պայքարե՛ք, պայքարե՛ք անկախ ամեն ինչից, նույնիսկ եթե այդ պայքարը լի է պարտություններով երբեք մի՛ հանձնվեք և շարունակե՛ք պայքարել.

[important]Պայքարը դա մեր կյանքի օվկիանոսի փրկարար լաստն է: Նույնիսկ եթե այն մեզ տեղ չհասցնի, գոնե չի թողնի, որ մենք խորտակվենք:[/important]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Պայքարե՛ք ամեն րոպե, ամեն ժամ
Ինչպես էր մայր արջը իջեցնում արջուկին ծառից (վիդեո)