fbpx

Հետաքրքիր փաստեր հիպնոսի մասին (մաս 2)

hypnotherapyՄաս 1-ը այստեղ:

Հիպնոսը դա գիտակցության վիճակի փոփոխությունն է, որի մասին այդքան շատ է հիշատակվում ֆիլմերում, գրքերում և հեռուստահաղորդաշարերում: Սակայն ոչ բոլոր մարդիկ են մինչև վերջ հասկանում ինչ է հիպնոսը: Առաջարկում եմ որոշ հետաքրքիր փաստեր այս հանելուկային երևույթի՝ հիպնոսի մասին:

Բուժում հիպնոսով

Հիպնոսի օգտագործման գլխավոր նպատակը դա թերապիան է: Հիպնոթերապիան կամ հիպնոսով բուժումը դա պրակտիկա է, որը օգտագործվում է հիվանդներին վատ սովորություններից կամ վատ հիշողություններից ազատելու համար: Հիպնոթերապիայի օգնությամբ բժիշկը հիվանդի մոտ փորձում է ստեղծել անգիտակցական փոփոխություն: Նա հիվանդին որոշակի վիճակի մեջ է գցում և փորձում նրան ներշնչել անհրաժեշտ միտքը:

hypnotherapy

Հիպնոս բառը հին հունարենից թարգմանաբար նշանակում է քուն, երազ: Հիպնոսի տակ գտնվող մարդը կարծես թե քնած լինի՝ գտնվելով թուլացած, լիցքաթափված վիճակում: Հիպնոթերապիան դա օրիանական պրակտիկա է, սակայն շատ մարդիկ միևնույն է չեն վստահում: Մյուսները այն հավասարեցնում են ալտերնատիվ բժշկությանը:

Ինքնահիպնոս

Ձեզ կարող է զարմանալի թվալ, բայց որպեսզի հիպնոսային վիճակում հայտնվել, ամենևին էլ պարտադիր չէ գտնվել հիպնոսացնողի կողքին: Դուք կարող եք ինքներդ Ձեզ հիպնոսացնել՝ տիրապետելով որոշակի գիտելիքների: Ինքնահիպնոսը թույլ է տալիս օգտագործել ենթագիտակցությունը, ազդելու համար այնպիսի արարքների վրա, որոնց չի կարողանում հաղթահարել գիտակցությունը:

Self-Hypnosis

Ինքնահիպնոսի կամ ինքնաներշնչանքի մեթոդը հայտնաբերել է ֆրանսիացի հոգեբան Էմիլ Կուեն: Նա 1922թ. հրատարակեց «Ինքնատիրապետման դպրոց գիտակցական (կանխամտածված) ինքնաներշնչման ճանապարհով» գիրքը, որում մանրամասնորեն նկարագրվում էր ինչպես կարող է մարդը կատարել ինքնաներշնչում, որպեսզի հասնի այնպիսի արդյունքների, ինչպիսին կարողանում է հասնել հիպնոսացնողը:

Մեծ փորձ ունեցող մի հիպնոսացնող ցանկացավ փորձարկել ինքնահիպնոսի մեթոդը, փորձելով անջատել ցավային ազդակները: Նա դա փորձեց անել վիրահատության ժամանակ: Հիպնոսացնողը պնդում էր, որ դա աշխատում է և որ ինքը ոչ մի ցավ չի զգացել: Սակայն պետք է խոստովանել որ դա գրեթե անհնար է և որ այդ իրավիճակը դեռ պետք է պարզել:

Անցում հիպնոսացված վիճակի

hypnosis

Հիպնոսացված վիճակի անցումը դա մի պրոցես է, որը օգտագործվում է հիպնոսացնողի կողմից հիվանդին հիպնոսացնելու համար: Հիպնոսային տրանսի մեջ սուզումը անհրաժեշտ է ներշնչանքի ավելի ազդեցիկ լինելու համար: Բեմի վրա հաճախ օգտագործվում է արագ հիպնոսացումը: Դա անում են նրա համար, որպեսզի հանդիսատեսը չձանձրանա: Եթե մարդը արագ է ենթարկվում հիպնոսի, ապա պրոցեսը դառնում է բավական դյուրին:

(շարունակելի)

Աղբյուրը՝   listverse.com


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Հետաքրքիր փաստեր հիպնոսի մասին (մաս 2)
Հիանալի մատիտով նկարներ ինքնուս նկարչից (22 նկար)