fbpx

Հենց դա է երջանկությունը

Մի փոքրիկ անձնական գաղտնիք եմ ուզում բացահայտել:

Երբ ես փոքր էի, մոտավորապես 10-12 տարեկան, չգիտես թե որտեղից ինձ մոտ մի միտք եկավ, որը համոզում էր ինձ, որ ամեն մարդ այս կյանք գալիս է ինչ որ առաքելությամբ: Ու այդպես ինձ մոտ ձևավորվեց մի համոզմունք, որի համաձայն, իբր ես այս կյանք եմ եկել ինչ որ լուրջ առաքելություն կատարելու համար: Ու դա ինձ համար շատ լուրջ էր: Ես ամեն վայրկյան, ամեն րոպե սպասում էի այդ առաքելությանս: Բայց, երբ անցա 25 տարիս ու երբ հասկացա, որ ես յուրահատուկ չեմ և ոչ մի լուրջ առաքելություն տրված չէ ինձ՝ դա ծանր հարված էր ինձ համար: Այն ժամանակ գոնե տեսնում էի կյանքիս իմաստը այդ առաքելության մեջ, բայց երբ հասկացա, որ չկա ոչ մի առաքելություն՝ կյանքը կորցրեց իր բոլոր իմաստները:

Հետո ես գտա մի նոր իմաստ ու մինչ այժմ համոզված եմ դրա ճշմարտացիության մեջ: Ես հասկացա, որ մարդու ամբողջ առաքելությունը այս կյանքում դա սերունդ տալն է, ինչպես Աստվածաշնչում է գրված. “Եվ Աստված տեսավ, որ բարի է, և Աստված ասաց՝ աճեցեք և բազմացեք”: Ես հասկացա, որ մարդ արարածի ամբողջ երջանկությունը թաքնված է իր իսկ ընտանիքում: Ավելի պարզ ասած, եթե ուզում ես երջանիկ լինել՝ ստեղծի՛ր քո ընտանիքը, բազմացի՛ր և հենց քո երեխաները կլինեն քո երջանկությունը և այդժամ դու իրոք կիմանաս ինչ բան է երջանկությունը և այդ երջանկությունդ կլինեն երեխաներդ: Եվ կյանքդ ձեռք կբերի նպատակ՝ իրական նպատակ:

Բայց տարիներն անցնում են: Մարդիկ ամուսնանում են, երեխաներ են ունենում: Դա սովորական կյանքի ընթացք է բոլոր մարդկանց համար: Այո, բոլոր մարդկանց, բայց ոչ իմ: Իմ մոտ ամեն ինչ բարդ է: Այն ինչ համարյա բոլոր մարդկանց համար սովորական է, ինձ մոտ այն  բարդանում և դառնում է անլուծելի մի խնդիր:

Ինչևէ, տարիներս անցնում են: Ու ինչքան անցնում են, այնքան իմ երջանկության հնարավորությունն է փոքրանում:

Երկար, բարակ ասածիս իմաստը ի՞նչն է. մարդիկ ունենալով իրենց մոտ իրական երջանկություն, ընկնում են կեղծ երջանկության հետևից և արդյունքում կորցնում իրական երջանկությունը ևս: Եվ նրանք այդպես էլ չեն հասկանում, որ նրանք եղել են իսկապես երջանիկ, որ նրանք եղել են աշխարհի ամենաերջանիկ մարդը:

Զուր մի փնտրեք ինչ որ կեղծ երջանկություն այն ժամանակ, երբ ձեր բալիկը նստած Ձեր առջև իր խաղն է խաղում: Հասկացե՛ք՝ նա է հենց երջանկությունը:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Հենց դա է երջանկությունը
ԹԵՍՏ. Ի՞նչն է ձեր մեջ ավելի շատ՝ գիշե՞րը, թե՞ ցերեկը