fbpx

3 խորհուրդ աշխարհի ամենաերջանիկ մարդուց

Մատյո Ռիկարը ֆրանսիացի հեղինակ է, ով գրում է բուդիզմի մասին, լուսանկարիչ և թարգմանիչ և նաև բուդայական վանական: Մամուլում Մատյո Ռիկարին անվանում են «Աշխարհի ամենաերջանիկ մարդ»:

Մենք որոշեցինք կիսվել մի մարդու խորհուրդներով, ով իրոք գիտի թե ինչ է երջանկությունը.

  1. Անընդհատ մի մտածեք միայն Ձեր մասին: Երբ ձեր մտքերը պտտվում են միմիայն ձեր սիրելի եսի շուրջը՝ վերջնական արդյունքում այն չափազանց հոգնեցնում է: Դուք սկսում եք աշխարհն ընկալել որպես պոտենցիալ սպառնալիք ձեր ներքին աշխարհին: Պետք է փորձել լինել ավելի բարյացկամ, բայց դա ամենևին չի նշանակում, որ պետք է թույլ տալ մարդկանց «նստել ձեր ուսերին»:
  2. Սկսեք մարզել ձեր գիտակցությունը: Ինչպես մարաթոնի մասնակից, ով պետք է տքնաջան աշխատի, որպեսզի կարողանա վազել մի քանի հարյուր կիլոմետր՝ մեր գիտակցությունը, երջանիկ դառնալու համար, նույնպես ինտենսիվ մարզման կարիք ունի: Ռիկարը կարծում է, որ երջանկության հիմնական բաղադրիչներն են՝ բարյացկամությունը, ուշադրությունը և էմոցիոնալ հավասարակշռությունը: Ընդունեք դրանք որպես ունակություններ, որոնց պետք է տիրապետել:
  3. Մտածիր որևէ լավ բանի մասին, թեկուզ օրեկան 15 րոպե: Կենտրոնացեք այն բանի վրա, թե ինչն է ձեր մոտ առաջացնում միայն հաճելի մտքեր և փորձեք ոչնչի վրա չշեղվել: Երբ դուք սկսեք մարզվել այսկերպ, ապա երկու շաբաթից արդեն կզգաք դրական հոգեբանական էֆեկտ և կսկսեք ընկալել շրջապատող աշխարհն ավելի թեթև:

Աղբյուրը՝ adme.ru


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
3 խորհուրդ աշխարհի ամենաերջանիկ մարդուց
Ո՞վ է ավելի մազոտ՝ մարդիկ, թե շիմպանզեները: 10 ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏ ՄԱԶԵՐԻ ՄԱՍԻՆ