fbpx

Մարդկային դաժանություն կամ ի՞նչ անել

dolphinԻնչքան մեծանում ես, այնքան ավել ու ավելի շատ ես սկսում հիասթափվել մարդ արարածից: Իզուր չի ասված, որ մարդը բոլոր գազաններից ամենավտանգավոր գազանն է, նա ամենադաժանն է: մարդկանց մեջ ատելությունը, ոխը, թշնամանքը ավելի շատ է, քան սերը: Հերիք է հանկարծակի, միամիտ շփոթվես ու տրորես մեկի ոտքը, դա արդեն հերիք է որ այդ մարդը սկսի ատել քեզ, վրեժ լուծել, վատախոսել: Ախր մարդիկ բա ու՞ր մնաց ներողամտությունը, ու՞ր մնաց ձեր բանականությունը:
Ինչքան մեծանում ես, այնքան ավելի ու ավելի դժվար է դառնում ապրելը: Որովհետև արդեն սկսում ես ավելի լավ ճանաչել մարդ արարածին և հասկանալ թե ինչ դաժան արարած է այն: Եվ քանի որ ինքդ ապրում ես մարդկանց մեջ և ինքդ մարդ ես, կյանքը սկսում է դժվարանալ: Դժվարանում է, որովհետև արդեն սկսում եմ չվստահել մարդկանց, որովհետև երիտասարդ ժամանակներդ վստահել ես, բայց հիշում ես ինչ եղավ արդյունքում…
Ի՞նչ անել, արդյոք շարունակել նորից ու նորից վստահել մարդկանց, որ նորից ու նորից նույն ցավին արժանանա՞ս, թե՞ ուղակի չվստահել ոչ մեկին: Բայց այդպես էլ կյանքը շատ դժվար է, այդպես էլ սկսում ես հետզհետե մնալ միայնակ:
Ի՞նչ անել…
Գուցե միամիտ հնչի այն ինչ ուզում եմ ասել, գուցե այն նման լինի մանկական երազանքի, բայց կուզեի մարդը մի փոքր բարի լիներ, մի փոքր ներողամիտ և մի փոքր համահունչ բնության հետ:

Եղե՛ք բարի մարդիկ: Շփվեք մի քիչ կենդանիների՝ առհասարակ բնության հետ: Ասում են կենդանիների հետ շփումը մարդուն բարիություն է տալիս: Նաև հիշե՛ք կյանքում գլխավորը դա ուտելը չէ: Ախր չե՞ք հոգնել այդքան ուտելուց, ինչքա՞ն կարելի է անընդհատ ուտել:
Քի՛չ կերեք մարդիկ և փոխարենը շատ ապրեք:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Մարդկային դաժանություն կամ ի՞նչ անել
Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի և Էկոլոգի օրն է