fbpx

Բիլ Գեյթսի պատասխանը աշխարհի ամենահարուստ մարդու մասին զարմացրեց բոլորին

Հարցազրույցներից  մեկի ժամանակ Բիլ Գեյթսին հարցնում են.

– Աշխարհում կա՞ մարդ, որ ձեզանից հարուստ է:

Բիլ Գեյթսը պատասխանում է. « Այո՛, կա ավելի հարուստ մեկը: Հիշում եմ նրան դեռեւս այն ժամանակներից, երբ ես հայտնի եւ հարուստ չէի: Տարիներ առաջ Նյու Յորքի օդանավակայանում  տեսա մի թերթավաճառի, ուզում էի թերթ գնել, բայց  գումարս չէր բավականացնում եւ ստիպված էի թերթը վերադարձնել վաճառողին՝ ասելով, որ գումարս չի հերիքում: Սակայն թերթավաճառն ասաց, որ անվճար է տալիս, եւ ես ուրախությամբ վերցրեցի թերթը: Երկու, թե երեք ամիս անց ես վայրէջք կատարեցի նույն օդանավակայանում եւ հանդիպեցի նույն թերթավաճառին: Նա նորից թերթ էր վաճառում եւ ինձ  մեկն առաջարկեց: Ես մերժեցի՝ ասելով, որ գումարս այս անգամ նույնպես չի հերիքում: Թերթավաճառը նորից ինձ անվճար թերթ տվեց, ասելով, որ մի թերթն իր համար մեծ ֆինանսական վնաս չի: Անցավ 19 տարի, ես արդեն հարուստ եւ հայտնի մարդ էի: Հանկարծ  հիշեցի այդ վաճառականին եւ սկսեցի փնտրել նրան: Մեկ կամ երկու ամիս անց վերջապես գտա նրան եւ հարցրեցի, թե արդյոք ճանաչում է ինձ:

-Իհարկե՛, դուք Բիլ Գեյթսն եք,- եղավ նրա պատասխանը:

– Հիշու՞մ եք՝ մի անգամ դուք ինձ անվճար թերթ տվեցիք,- հարցրեցի ես:

– Այո՛, հիշում եմ, երկու անգամ,- պատասխանեց թերթավաճառը:

– Ուզում եմ փոխհատուցել ձեր ցուցաբերած օգնության համար, միայն ասեք՝ ինչի կարիք ունեք, եւ ես ամեն բան կանեմ ձեզ համար- ասացի ես:

– Պարո՛ն, չեք կարծում, որ նման ձեւով անհնար է փոխհատույց լինել:

– Ինչու՞,- զարմացա ես:

– Ես ձեզ օգնել եմ այն ժամանակ, երբ ես աղքատ թերթավաճառ էի, իսկ դուք ինձ ուզում եք օգնել հիմա, երբ դուք աշխարհի ամենահարուստ մարդն եք: Ինչպե՞ս կարող է ձեր օգնությունը փոխարինել իմ լավությանը:

Այդ օրը ես հասկացա, որ թերթավաճառն ավելի հարուստ է քան ես,որովհետեւ նա չէր սպասում, որ հարստանա ու նոր միայն օգնի մարդկանց:
Մարդիկ պետք է հասկանան, որ իրական հարուստը հարուստ է հոգով, այլ ոչ թե գումարով: Բարությունը մեզ դարձնում է ամենագեղեցիկն ու հարուստն աշխարհում»:

Հրապարակման ներկայացրեց՝ Մարիանա Կնյազյանը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Բիլ Գեյթսի պատասխանը աշխարհի ամենահարուստ մարդու մասին զարմացրեց բոլորին
Վահան Տերյան – Տխուր զրույց