fbpx

Ջորջ Բայրոնը հայերի և Հայաստանի մասին

Ջորջ Բայրոնը (Ջորջ Գորդոն Բայրոն). ծնվել է 22 հունվարի 1788-ին և մահացել  19 ապրիլի 1824թ.: 19-րդ դարի անգլիացի բանաստեղծ է, ռոմանտիզմի ամենաերևելի ներկայացուցիչներից մեկը, Եվրոպայի մեծագույն գրողներից մեկը: Նրա ամենաճանաչված աշխատանքների թվում է որոշ ինքնակենսագրական տարրեր պարունակող սկանդալային Դոն Ժուան պոեմը:

Ջորջ Բայրոնը հայերի և Հայաստանի
մասին

(կրճատումներով)

1816թ. այցելելով Վենետիկ ինչպես ինձ վրա, այնպես էլ մնացած ճանապարհորդների վրա մեծ տպավորություն թողեց Սբ. Ղազարի համայնքը, որը թվում է միավորում է իր մեջ վանքային հաստատության բոլոր առավելությունները՝ զերծ լինելով բոլոր թերություններից. մաքրություն, հարմարավետություն, հեզություն, անկեղծ Աստվածասիրություն: Միության եղբայրների տաղանդն ու բարեգործությունը ունակ են աշխարհիկ մարդուն համոզել, որ գոյություն ունի մեկ ուրիշ աշխարհ, մեկ ուրիշ կյանք հենց այս կյանքում, հենց այս աշխարհում:

Այս մարդիկ ստրկացված, բայց ազնվական մնացած ազգի հոգևոր դեմքերն են, ազգ, որը ենթարկվել է ակսորի և հալածանքի հավասար հրեաների և հույների, բայց չի չարացել առաջինների պես և չի դարձել ստրկաքարշ երկրորդների պես: Այս ազգը ձեռք է բերել հարստություն առանց վաշխառության: Դժվար է գտնել մի այնպիսի ազգի ձեռագիր, որը այսքան հանցագործությունների միջով է անցել, բայց մնացել է այսքան անարատ:

Բայց ինչպիսին էլ, որ լինի նրանց ճակատագիրը, իսկ այն մինչև այս շատ տխուր է, ինչ էլ, որ նրանց չսպասի ապագայում՝ իրենց երկիրը պետք է միշտ լինի ամենահետաքրքիրներից մեկը աշխարհում, իսկ նրանց լեզուն ավելի գրավիչ լինելու համար հարկավոր է ավելի խորը ուսումնասիրել:

Եթե գրվածքը ճիշտ է վերծանվում, ապա դրախտը եղել է հենց Հայաստանում, որը վճարել է նույնքան թանկ, որքան Ադամի սերունդները: Հենց այնտեղ ջրերը ետ քաշվեցին ջրհեղեղից հետո և այնտեղ բաց թողնվեց աղավնին: Բայց կարծես դրախտի անհետացման հետ սկսվեցին այս ազգի դժբախտությունները: Չնայած, որ ժամանակին այն հզոր թագավորություն էր՝ այն շատ հազվադեպ էր անկախ: Պարսկական սատրակներն ու թուրքական փաշաները հավասար չափով մեղսակից են այն երկրամասի քայքայմանը, որտւեղ Աստված ստեղծեց մարդուն իր տեսքով և իր էությամբ:

Վենետիկ, Դեկտեմբերի 5, 1816թ.


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 4 assessment, среднее 4 из 5 )
MediaMag
Ջորջ Բայրոնը հայերի և Հայաստանի մասին
Իդեալական տեխնոլոգիան դժվար է տարբերել կախարդանքից (վիդեո)