fbpx

Գրում են ընթերցողները. Սվետլանա Բարսենց – Մտքերի վիրահատություն

abstract paintՍիրում եմ լուսաբացները, երբ որ պարապ ու ցնորքի հասցնող մտքերի վրա վատնած ժամանակին փոխարինում են լվացվելու, հագնվելու, առօրիայի ժամանակները…
Այդ ժամանակներում գոնե փոշմանություն չի լինում… անում եմ այն, ինչ բոլորը ու բոլորի պես էլ չեմ գժվում…թե չէ դժվար բան է մութ գիշերում սլաքների երաժշտության տակ ժամանակ կշռելը, պահը գույնով ներկելը, օդում կարոտ, հավատ տեսնելը…
Սիրում եմ լուսաբացները, երբ որ առօրիայի հոտն է փոխարինում անքուն գիշերվա հուսահատության ու փոշմանության հոտին, որից մի տեսակ սրտխառնոց է առաջանում մոտս…
Մտքերս հիվանդ են… երևի ճնշումն է բարձր, ու երևի մի պարապ գիշեր էլ շտապ օգնություն կանչեմ մտքերիս համար, ու մտովի գրեմ դեղատոմսը բժշկումի———լուսաբաց.. ու լուսաբաց ոչ թե հաբով այլ հեղուկ, որ արագ լուծվի մարմնիս մեջ ու բուժի ինձ գիշերային տենդից ու ցավից…կամ էլ մտքերս վիրահատեմ ու հեռացնեմ խանդն ու կարոտը, հիշողություններն ու վախը, ցնորեցնող մտքերը…

Ատում եմ գիշերները պարապ… բայց և լուսաբացն էլ արդեն, երբ որ խառնվում եմ բոլորին, բոլորի պես հագնվում եմ, բոլորի պես լվացվում, բոլորի պես ապրում եմ ցերեկը, ես էլ դառնում եմ բոլորը… ես կորչում եմ բոլորի մեջ… ու նորից ես դառնալու համար հարկավոր է գիշերը, որ կշռեմ ժամանակն ու մտովի պարեմ սլաքների երաժշտության տակ…

[box style=’info’] Դուք նույնպես կարող եք ուղարկել Ձեր ստեղծագործությունները, մտքերը կամ այլ հոդվածներ: Մանրամաներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ: [/box]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Գրում են ընթերցողները. Սվետլանա Բարսենց – Մտքերի վիրահատություն
ՇԱԲԱԹՎԱ ՀՈՐՈՍԿՈՊ. ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ սեպտեմբերի 12-ից 18-ը