Ինչու են բարձր IQ ունեցող մարդիկ հաճախ միայնակ․ հոգեբանները նշում են 7 պատճառ

Բարձր ինտելեկտ ունեցող մարդիկ հաճախ չեն սիրում դատարկ խոսակցություններ, թեև հենց այդպիսի զրույցներն են օգնում մարդկանց ծանոթանալ և նոր կապեր հաստատել։
Սիրո՞ւմ եք կարդալ Mediamag-ը
Ավելացրեք մեզ Google-ի ձեր նախընտրելի աղբյուրների թվում։
Ավելացնել Mediamag-ը

Բարձր ինտելեկտը կարող է և՛ մեծ առավելություն լինել, և՛ որոշակի դժվարություններ առաջացնել։ Հոգեբանների կարծիքով՝ բարձր IQ ունեցող մարդիկ երբեմն ավելի դժվար են մտերմանում ուրիշների հետ։ Նրանց հարուստ բառապաշարը, հետաքրքրությունների լայն շրջանակն ու մտածելակերպը կարող են սահմանափակել այն մարդկանց թիվը, որոնց հետ հնարավոր է իսկապես մտերիմ հարաբերություններ կառուցել։

✈
Mediamag-ը՝ Telegram-ում

Նոր թեստեր, հետաքրքիր փաստեր և ամենօրյա բացահայտումներ։

Միանալ ալիքին →

Լեհական Zwierciadlo.pl պարբերականն առանձնացրել է վարքագծի 7 առանձնահատկություն, որոնք հաճախ խանգարում են բարձր ինտելեկտ ունեցող մարդկանց ընկերներ ձեռք բերել։

1. Ամեն ինչ չափազանց շատ վերլուծելու սովորություն

Երբ փորձում եք հասկանալ, թե ինչու է մարդն այս կամ այն կերպ արձագանքել, դա միշտ չէ, որ օգնում է ավելի լավ ճանաչել նրան։ Երբեմն նույնիսկ հակառակն է տեղի ունենում․ անվերջ վերլուծությունները կարող են միայն հեռացնել Ձեզ դիմացինից։

Եթե սկսում եք մանրակրկիտ ուսումնասիրել մարդու բնավորության ամեն մի գիծն ու յուրաքանչյուր արարքը, վաղ թե ուշ հապճեպ եզրակացությունների եք հանգում։ Դրանք կարող են միանգամայն տրամաբանական թվալ, բայց իրականությանը չհամապատասխանել։ Չէ՞ որ զգացմունքները միշտ չէ, որ ենթարկվում են տրամաբանությանը։

Արդյունքում սկսում եք կասկածանքով վերաբերվել մարդկանց։ Նրանք էլ դա զգում են և նախընտրում են հեռավորություն պահպանել Ձեզանից։

2. Անկախ մտածողություն և սեփական սկզբունքներով ապրելու ձգտում

Բարձր ինտելեկտ ունեցող մարդիկ սովորաբար չեն ընդունում ամեն ինչ այնպես, ինչպես կա։ Նրանք հարցեր են տալիս, կասկածի տակ դնում տարածված համոզմունքները, հասարակության մեջ ընդունված կանոններն ու սովորույթները։

Ավելի ցածր IQ ունեցող մարդկանց համար հաճախ ավելի հեշտ է հետևել մեծամասնությանը։ Իսկ բարձր ինտելեկտ ունեցողները սովորաբար չեն սիրում կրկնել այն, ինչ անում կամ մտածում են բոլորը։ Նրանք նախընտրում են սեփական կարծիքն ունենալ և իրենց որոշումներն ինքնուրույն կայացնել։

Դրա պատճառով շրջապատում նրանց երբեմն համարում են վիճաբանող, ըմբոստ կամ պարզապես տարօրինակ։

Իսկ երբ ինքներդ այդքան անկախ եք մտածում, հեշտ չէ գտնել մարդկանց, որոնք նույնպես սովոր են ամեն ինչի նկատմամբ սեփական վերաբերմունքն ունենալ և չեն վախենում հակառակվել ընդունված կարծիքներին։

3. Դատարկ խոսակցություններ չսիրելը

Շատ ծանոթներ ու ընկերներ ունենալու համար պետք է կարողանալ լեզու գտնել ամենատարբեր մարդկանց հետ։ Երբեմն դա նշանակում է զրուցել սովորական, առօրյա թեմաներից, նույնիսկ եթե առանձնապես ասելիք չունեք։

Սակայն նման խոսակցությունները միշտ չէ, որ հանգեցնում են մտերմության կամ փոխադարձ վստահության։ Իսկ բարձր ինտելեկտ ունեցող մարդիկ սովորաբար հենց այդպիսի՝ անկեղծ ու խորիմաստ շփումն են գնահատում։ Նրանց համար դա է իսկական ընկերության հիմքը։

Այդ պատճառով էլ նրանք հաճախ խուսափում են մակերեսային զրույցներից, որոնց ընթացքում մարդիկ պարզապես խոսում են ինչ-որ բանից՝ ժամանակ անցկացնելու համար։

Բայց այստեղ մի կարևոր հանգամանք կա․ հենց այդ սովորական, առաջին հայացքից աննշան խոսակցություններից են հաճախ սկսվում նոր ծանոթություններն ու ընկերությունները։

✦ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ✦

Հոգեբանները պնդում են՝ խելացի մարդկանց մեծ մասն ունի մեկ ընդհանուր խնդիր

Ինչո՞ւ է սուր միտքը երբեմն խանգարում մարդկանց մտերմանալ, և ի՞նչ դեր ունի հուզական ինտելեկտը հարաբերություններում։

Կարդալ հոդվածը →

4. Միայնակ ժամանակ անցկացնելու ցանկություն

Հետազոտությունները ցույց են տվել, որ բարձր ինտելեկտ ունեցող մարդիկ պարտադիր չէ, որ շատ շփվեն ուրիշների հետ՝ իրենց կյանքից գոհ լինելու համար։ Ի տարբերություն ավելի ցածր IQ ունեցող մարդկանց՝ նրանք կարող են իրենց լավ զգալ նույնիսկ այն ժամանակ, երբ ակտիվ հասարակական կյանք չեն վարում։

Այսպիսի եզրակացության են եկել հոգեբաններ Սատոշի Կանաձավան և Նորման Պ. Լին՝ 2016 թվականին անցկացված հետազոտության արդյունքում։

Գիտնականներն այս երևույթը բացատրում են այսպես կոչված «սավաննայի տեսությամբ»։ Ըստ այդ տեսության՝ մեր երջանկության զգացողության վրա մինչ օրս ազդում են այն պայմանները, որոնցում ապրել են մեր հեռավոր նախնիները։

Նախապատմական ժամանակներում մարդկանց համար ուրիշների հետ սերտ կապեր պահպանելը կենսական անհրաժեշտություն էր։ Դրանից էր կախված ոչ միայն նրանց գոյատևումը, այլև իրենց երջանիկ զգալը։

Սակայն հետազոտողների կարծիքով՝ բարձր ինտելեկտ ունեցող մարդիկ այսօր կարող են այդքան մեծ պահանջ չունենալ մշտական շփման նկատմամբ։ Հենց դրանով էլ նրանք բացատրում են, թե ինչու որոշ խելացի մարդիկ իսկապես սիրում են միայնակ ժամանակ անցկացնել և գրեթե երբեք չեն դժգոհում դրանից։

5. Չափազանց բարդ բառապաշարի օգտագործում

Բարձր IQ ունեցող մարդիկ հաճախ նույնիսկ չեն նկատում, թե ինչպես են առօրյա խոսակցության մեջ մասնագիտական եզրույթներ ու բարդ բառեր օգտագործում։ Նրանց համար դա բնական է․ այդպես ավելի հեշտ է ճշգրիտ արտահայտել մտքերը։

Բայց այն, ինչ մեկի համար սովորական բառ է, մյուսի համար կարող է անհասկանալի լինել։

Երբ զրուցակիցը դժվարանում է հետևել Ձեր ասածին, նրա մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե Դուք բոլորովին տարբեր աշխարհներից եք։ Նա կարող է մտածել, որ ընդհանուր լեզու գտնելը դժվար կլինի, և աստիճանաբար հեռանալ։

6. Զրույցի ընթացքում սեփական մտքերով տարվելու սովորություն

Բարձր ինտելեկտ ունեցող մարդկանց միտքը հաճախ անդադար աշխատում է։ Նրանք մշտապես նոր տեղեկություններ են վերլուծում, տարբեր երևույթների միջև կապեր փնտրում, մտքում գաղափարներ զարգացնում։

Երբեմն դա տեղի է ունենում նույնիսկ սովորական զրույցի ընթացքում։ Մարդը կարող է լսել դիմացինին, բայց հանկարծ ինչ-որ միտք նրան այլ ուղղությամբ տանի, և նա մի պահ խորասուզվի սեփական մտքերի մեջ։

Սա ամենևին չի նշանակում, թե զրուցակիցն իրեն չի հետաքրքրում։ Պարզապես նրա միտքն այդ պահին զբաղված է մեկ այլ հարցով։

Սակայն դիմացինը դա չգիտի։ Նա տեսնում է, որ իրեն կարծես չեն լսում, և կարող է մտածել, թե իր ասածը կարևոր չէ կամ իրեն պարզապես արհամարհում են։

7. Շրջապատից չափազանց շատ բան ակնկալելը

Բարձր ինտելեկտ ունեցող մարդիկ սովորաբար գնահատում են այն մարդկանց, որոնց հետ կարելի է ոչ միայն հետաքրքիր զրուցել, այլև նոր բան սովորել։

Նրանց համար կարևոր է, որ դիմացինը հետաքրքրասեր լինի, պատրաստ լինի լսելու ուրիշի կարծիքը, կարողանա ինքնուրույն մտածել և կասկածի տակ դնել նույնիսկ սեփական համոզմունքները։

Սակայն երբ շրջապատից չափազանց շատ բան եք սպասում, ընկերներ գտնելը դժվարանում է։ Կարող է թվալ, թե շատ քչերն են կարողանում Ձեզ հետ նույն մակարդակով զրուցել կամ հասկանալ այն, ինչն իսկապես հետաքրքրում է Ձեզ։

Եվ այստեղ հեշտ է ընկնել մի ծուղակի մեջ։

Կարելի է մտածել, թե եթե ընկերներ չունեք, ուրեմն խնդիրը Ձեզանում չէ։ Պարզապես շրջապատի մարդիկ այնքան խելացի չեն, որ կարողանան Ձեզ հասկանալ։

Սակայն հոգեբանները զգուշացնում են՝ նման մտածելակերպը ոչ մի լավ տեղ չի տանում։

Ի վերջո, ընկերություն անելու համար ամենևին պարտադիր չէ ունենալ ինտելեկտի նույն մակարդակը։ Կարեկցելու կարողությունը, հավատարմությունը, հումորի զգացումն ու բարությունը հաճախ շատ ավելի կարևոր են, քան նույնիսկ ամենափայլուն միտքը։

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Avatar photo

Հոգեբանական բաժնի գլխավոր վերլուծաբան

Աննան մասնագիտացած է մարդկային վարքագծի, զգացմունքային ինտելեկտի և միջանձնային հարաբերությունների ուսումնասիրության մեջ։ Նրա հոդվածների գլխավոր նպատակն է բարդ հոգեբանական երևույթները ներկայացնել պարզ, կիրառելի և հասկանալի լեզվով։ Հավատացած է, որ ճիշտ ինքնաճանաչողությունը ներդաշնակ կյանքի միակ բանալին է:

MediaMag
Ինչու են բարձր IQ ունեցող մարդիկ հաճախ միայնակ․ հոգեբանները նշում են 7 պատճառ
6 բան, որ կանայք երբեք չպետք է անեն տղամարդկանց համար
🏠 Գլխավոր ✨ Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց