fbpx

Համացանցում են հայտնվել լեգենդար Ատլանտիդայի սենսացիոն լուսանկարները

Ջրում խորտակված քաղաքի ավերակներում հայտնաբերվել են տասնյակ խորտակված նավեր, հսկայական արձաններ և հիերոգլիֆներով գրասալիկներ:

Գիտնականները հրապարակել են հին Ատլանտիդա պետությանը վերագրվող գտածոների լուսանկարներ: Հին քաղաքակրթության այս մնացորդները գտնվել են 21-րդ դարի սկզբներին, Եգիպտոսի ափերի մոտ՝ 50 մ խորության վրա, իսկ այժմ ի հայտ են եկել դրանց լուսանկարները:

Կղզին պարուրված է բազմաթիվ լեգենդներով: Ենթադրվում է, որ այն խորտակվել է 12 հազար տարի առաջ: Հույներն այն անվանում էին Հերակլիոն, եգիպտացիները՝ Թոնիս: Հետզհետե գիտնականները նոր բաներ են իմանում այս խորհրդավոր մշակույթի մասին, բայց մինչ այսօր, այդպես էլ հնարավոր չի եղել մինչև վերջ ուսումնասիրել մարդկության պատմության այս խորհրդավոր հատվածը:

Գիտնականները չեն կարողանում պարզել պատճառը, որի հետևանքով Ատլանտիդան խորտակվել է: Գոյություն ունի մի քանի վարկած՝ երկրաշարժ, ջրի մակարդակի բարձրացում և սողանքներ:

Ստորջրյա «քաղաք ուրվականի» ավերակներում հայտնաբերվել են ավելի քան 64 նավերի մնացորդներ, ոսկե դրամներ, հսկայական արձաններ, հիերոգլիֆներով գրասալիկներ, որոնք գիտնականները դեռևս պետք է կարողանան ապակոդավորել:

Հիշեցնենք, որ Ատլանտիդան հին լեգենդներում հիշատակվում է, որպես կղզի-պետություն, որը խորհրդավոր կերպով անհետացել է աշխարհի երեսից: Ատլանտիդայի ավելի մանրակրկիտ նկարագրությունը կարելի է գտնել Պլատոն Աթենացու, նաև Հերոդոտոսի, Դիոդորոս Սիցիլիացու, Պոսիդոնիուսի, Ստրաբոնի և Պրոկլուսի աշխատանքներում:

1

5

4

3

2


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Համացանցում են հայտնվել լեգենդար Ատլանտիդայի սենսացիոն լուսանկարները
Երջանիկ կանանց 3 գաղտնիք