fbpx

Մեկ թիակով նավակը – առակ Օշոյից

Կար չկար մի սուֆիյան ուսուցիչ կար՝ անունը Հասան: Մի անգամ երբ նրանք նավակն էին նստում աշակերտը ասում է.

– Ես հասկանում եմ, որ գոյություն ունի ուրախությունը, քանի որ Աստված մեր հայրն է և բնականաբար նա պետք է ուրախություն տա իր զավակներին: Բայց ինչո՞ւ աշխարհում գոյություն ունեն տխրությունն ու դժբախտությունը:

Հասանը ոչինչ չպատասխանեց, այլ սկսեց նավակը թիավարել մեկ թիակով: Նավակը սկսեց պտտվել տեղում:

– Ի՞նչ ես անում, – բացականչեց աշակերտը, – եթե դու շարունակես թիավարել մեկ թիակով մենք երբեք չենք հասնի մյուս ափ: Մենք այդպես էլ կպտտվենք նույն տեղում: Դու կոտրե՞լ ես մյուս թիակը, թե՞ ձեռքդ է ցավում, թույլ տուր ես թիավարեմ:

– Իսկ դու ավելի խելացի ես, քան ես կարծում էի, – պատասխանեց Հասանը:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Մեկ թիակով նավակը – առակ Օշոյից
ԹԵՍՏ. Օժտվա՞ծ եք արդյոք ինտելեկտի հազվագյուտ տեսակով