fbpx

Գրում են բլոգի ընթերցողները. Արմինե Պողոսյան – Հրաշքը

ՀրաշքըՍիրելի ընթերցող պատմությունս սկսելուց առաջ խնդրում եմ, որ այն չդատեք խստությամբ, չսպասեք մի չքնաղագույն պատմության, որն փայլելու է իր բառերի ճոխությամբ ու մտքի խորությաբ…
Շատ ժամանակ մենք ուզում ենք խոսել պարզապես, պատմել մեր կյանքից ուղղակի` թեթևանալու ու կիսվելու համար, խոսել հասարակ ու պարզ լեզվով: Այն իմչ պատմելու եմ, իրական է, իմ կյանքից վերցրած մի փոքր դրվագ, որ դարձավ խթան` կյանքս փոխելու…

Օրեր առաջ ես մտածում էի, որ ամենադժբախտն եմ աշխարհիս երեսին, որ չունեմ այն, ինչ ինձ երջանիկ կդարձներ, որ կյանքն իրենով իսկ մի փուչ օդ է, որ այն Արարչի աղավաղված մի ստեղծագործություն է, մինչև հանդիպեցի նրան՝ այդ հրաշքին, 14ամյա մի աղջնակի, որն փոխեց իմ կյանքը, իմ պատկերացումները կյանքի հանդեպ, ստիպեց ինձ հուզվել…

Բայց դա նման չէր իմ հերթական ու հաճախ անիրական հուզմունքին. այս մեկն իրական էր. մարմինս կարող է վկայել դա, քանզի նրա ամեն մի խոսքից այն փշաքաղվում էր, իսկ աչքերս… աչքերս, որ շատ անգամներ եմ ստիպել նրանց արտասվել, շատ անգամներ ճնշել, քամել եմ նրանց, որ գեթ մի կաթիլ արցունք գա, որ կարողանամ մարդկանց մոտ խղճահարություն առաջացնել, բայց այսօր… այսօր նրանք լցված էին անբռնազբոս արցունքներով, իրական ու հաճելիի մեջ թաթախված տխուր արցունքներով…

Երևի կմտածեք, որ մոգական աշխարհից է այդ աղջիկը, որ կարողացավ ստիպել ինձ հուզվել, ինձ`սառն ու անտարբեր էակիս աշխարհիս երեսին…

Նրա հետ ես ծանոթացա շատ պատահաբար (ներողություն եմ խնդրում, որ չեմ կարող մանրամասներն ասել), բայց ճանաչեցի միանգամից, սիրեցի հարազատիս պես. նա վառեց իմ հանգած զգացմունքները, հավատս մեծացրեց…

Տեղափոխվել էր մի հեռավոր երկիր, ճակատագրի դաժան հեգնանքով ծնվել էր մի անհաջող ընտանիքում, ինքն էլ հայտնվել դրա թակարդում. հայրը հարբեցող էր. կռիվներ,սովորական դարձած վեճեր ու ծեծեր: Նա ու մայրը այլևս անկարող էին տանել դա, ուստի լքում են հայրենիքը ու ապաստան գտնում օտարության մեջ, համենայնդեպս հիմա նրանք ապրում են ավելի նորմալ կյանքով, քան առաջ էր: Միշտ վախեցել է, որ իրեն կծաղրեն իր ընտանիքի համար, ուամեն անգամ, երբ ցանկացել է դուրս թափել իր վիշտը, թաղել է այն իր ներսում, այն կանգնած է մնացել իր կոկորդում շատ ժամանակ: Գրողը տանի, նորից կաշկանդ, վախ շրջապատում “կլոուն” դառնալուց: Դարեր շարունակ այս օրենքը գործել է. լռել, քանզի դա է պահանջում պատիվը…

Երբ նա խոսում էր, միշտ բառապաշարում ավելացնում էր “Աստված” բառը և “շնորհակալ եմ ամեն ինչի համար” արտահայտությունը….

Ես ցնցված էի. թշվառ էակ, որ բնավ թշվառ չէր հոգով, չէր հիասթափվել ոչնչից, և որտեղի՞ց նրան այդքան ուժ, այդքան հավատք…..

Խոսում էր այնքան հանգիստ, այնքան մեղմ, ու ոնց էր ոգևորվում, երբ իր հայրենիքից էր խոսում, երբ հարազատ երկրի անունն էր արտասանում, իսկ ես, ի պատասխան միայն ժպտում էի ու ասում. “Դու հրաշք ես աղջնակ…”

Երեկ, մեր հերթական զրույցի ժամանակ ես ավելի ցնցվեցի, երբ իամացա, որ նա առողջական լուրջ խնդիրներ ունի` սրտի հետ կապված, բայց ցնցված էի ոչ նրա հիվանդության համար, այլ նրա ցնցող ու անհավատալի պատասխանի. նա ասաց, որ չնայած իր հիվանդությանը, նա մեկ է, երջանիկ է, քանզի ունի կյանք, որը պարգև է Ատծու կողմից, իսկ շատերը զրկվել են դրանից, ունի խոսելու հնարհավորություն, շարժվոլու, որ սա դաժան փորձություն է, բայց նա կհաղթահարի այն ու չի ընկճվի….

Տեր իմ, հիմա հարցնում եմ քեզ` ինչո”ւ ես խոցում նրա փխրուն հոգին, ինչու ես նրան միայն տխուր ժպիտ տալիս, ու միթե հանրհավոր է, որ մեր` չար ու անշնորհակալ էակներիս մեջ ապրի նման խորհրդավոր արարած…

Այս էակից հետո ես հասկացա, թե ինչ էգոիստն եմ եղել, բողոքավոր եմ եղել այն ժամանակ, երբ ունեցել եմ ամեն ինչ` տուն, ընտանիք, հարազատներ, լավ շրջապատ, կրթություն, բայց “նախանձ” ու “էգոիստ” կոչվածները փակել են աչքերս ու հրել դեպի անբավարարվածության ճահիճ, որտեղ մարդ իր շահն է փնտրում, իսկ գտնելուն պես փորձում այն ավելի մեծացնել, հզոր սատանա դարձնել, որը մեզ այդպես էլ թույլ չի տվել զգալ կյանքի հարուստ արժեքները, շնորհակալ լինելու հաճույքը…

Այո, ես եմ եղել այդ էգոիստը.չեմ գնահատել այն, ինչ ունեցել եմ, իսկ այսօր մի փոքրիկ աղջնակ, որ չուներ շատ բաներ, ինչ ունեցել եմ ես ու ինձ պես շատերը, ուրախ է իր ունեցածով, իր կյանքի համար շնորհակալ է Աստծուց…

Թանկագինս, կներես որ պատմվածքս ճղճիմ էր, ինչպես ես քեզ հանդիպելուց առաջ, կներես, որ քեզ ստիպեցի վերհիշել կյանքիդ դառը օրերը, կներես, որ քեզ պես բարի չեմ, քեզ պես երախտագետ չեմ եղել ու չեմ, բայց սա գրել եմ ի սրտե,հուզվածս ժամանակ, երբ շատ նախադասություններ սրբել եմ արցունքներիս հետ ու չեմ դաջել թղթին….

Հարազատս, դու դարձար իմ կյանքի մի լուսավոր կետ, ով դաս տվեց ինձ, բացեց աչքերս…:

Շնորհակալ եմ քեզ ամեն ինչի համար, շնորհակալ եմ պարզապես քո գոյության համար: Միգուցե մենք այդպես էլ չհանդիպենք, բայց իմացիր, որ քեզ երբևիցե չեմ մոռանա, միշտ կաղոթեմ քեզ համար, իսկ այս փոքրիկ պատմվածքս էլ թող լինի մեզ կապող ամուր օղակ, պահիր այն, որ հիշես ինձ, և թույլ տուր այս խոսքերով էլ վերջացնեմ ` ԴՈՒ ՀՐԱՇՔ ԵՍ……..ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ:

Հեղինակ՝ Արմինե Պողոսյան


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Գրում են բլոգի ընթերցողները. Արմինե Պողոսյան – Հրաշքը
Մարզում ուղեղի համար. Ո՞վ է կերել սրտի դամայի տրյուֆելները