fbpx

ԱՌԱԿ: Երիտասարդ սատանան հարցնում է ծեր սատանային. «Ինչպե՞ս կարողացաք այդքան հոգի դժոխք ուղարկել»:

Երիտասարդ սատանան հարցնում է ծեր սատանային.

– Ինչպե՞ս կարողացաք այդքան հոգի դժոխք ուղարկել:

Ծեր սատանա․

– Վախի միջոցով:

Երիտասարդ․

– Կեցցեք: Եվ ինչի՞ց էին վախենում: Պատերա՞զմ: Սո՞վ:

Ծեր սատանա․

– Ոչ … Հիվանդություն:

Երիտասարդ․

– Նրանք չէի՞ն հիվանդանում: Նրանք չէ՞ին մեռնում: Դեղ չկա՞ր:

Ծեր սատանա․

– Հիվանդանում էին, մահանում էին: Բուժում էլ կար:

Երիտասարդ․

– Ես չեմ հասկանում:

Ծեր սատանա․

– Նրանք պատահաբար որոշեցին, որ միակ բանը, որ ամեն գնով պահպանել է պետք, ԿՅԱՆՔՆ է:

Նրանք դադարեցին գրկախառնվել: Նրանք դադարեցին ողջունել միմյանց: Նրանք թողեցին մարդկային բոլոր շփումները: Նրանք թողեցին այն ամենը, ինչը մարդուն մարդ էր դարձնում:

Նրանք մնացին առանց փողի: Նրանք կորցրեցին իրենց աշխատանքը:

Բայց նրանք նախընտրեցին վախենալ իրենց կյանքի համար, նույնիսկ եթե հաց չունեին ուտելու:

Նրանք հավատում էին իրենց լսածին, կարդում էին թերթերը և կուրորեն հավատում իրենց կարդացած ամեն ինչին:

Նրանք հրաժարվեցին ազատությունից:

Նրանք այլևս երբեք տանից դուրս չէին գալիս: Նրանք ոչ մի տեղ չէին գնում: Այլևս երբեք չէին այցելում ընկերներին և հարազատներին: Ամբողջ աշխարհը վերածվեց հսկայական բանտի՝ կամավոր դատապարտյալներով:

Նրանք ընդունեցին այդ ամենը՝ ևս մեկ թշվառ օր ապրելու համար:

Նրանք չէին ապրում, նրանք ամեն օր մեռնում էին:

Նրանց ողորմելի հոգին խլելը չափազանց հեշտ էր:

(Քլայվ Լյուիս «Բալամուտի նամակները» գրքից, գիրքը գրվել է 1941 թվականին)

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 7 assessment, среднее 3.57 из 5 )
MediaMag
ԱՌԱԿ: Երիտասարդ սատանան հարցնում է ծեր սատանային. «Ինչպե՞ս կարողացաք այդքան հոգի դժոխք ուղարկել»:
Ուզո՞ւմ եք տեսնել 1960-ականների ամենագեղեցիկ կնոջը: Դիմավորեք՝ Ջինա Լոլլոբրիջիտա, Մեծ Կրծքեր մականվամբ