Գլխավոր ՇՓՈՒՄ ԳԵՂԵՑԻԿԻ ՀԵՏ ԱՌԱՍՊԵԼ ԵՎ ԱՌԱԿ «Դրախտ հասնում են միայն նրանք, ովքեր չեն լքում իրենց սիրելիներին»: Իմաստուն առակ...

«Դրախտ հասնում են միայն նրանք, ովքեր չեն լքում իրենց սիրելիներին»: Իմաստուն առակ այն մասին, թե ինչպես ընկնել դրախտ

Կկարդաք 1 րոպեի ընթացքում, իսկ կհիշեք՝ ամբողջ կյանքում:

Երկար, վայրի և հոգնեցուցիչ ճանապարհով քայլում էր մի մարդ, իր շան հետ: Գնում էր նա, գնում: Հոգնել էր, շունն էլ էր հոգնել: Հանկարծ նրա առջև հառնում է մի օազիս: Գեղեցիկ դարպասներ, ցանկապատից այն կողմ՝ երաժշտություն, ծաղիկներ, գետակի կարկաչ: Մի խոսքով՝ հանգիստ:

– Ի՞նչ է սա, – հարցնում է նա դռնապանին:
– Սա դրախտն է, դու արդեն մահացել ես, և այժմ կարող ես մտնել և իսկապես հանգստանալ:
– Իսկ այնտեղ ջուր կա՞:
– Որքան կցանկանաս․ մաքուր շատրվաններ, սառը լողավազաններ:
– Իսկ ուտելիք կտա՞ն:
– Ինչ կցանկանաս:
– Բայց ինձ հետ շուն կա:
– Ցավում եմ, շան հետ՝ չի կարելի: Դուք պետք է նրան թողնեք այստեղ:

Եվ մարդն անցնում է կողքով: Որոշ ժամանակ անց ճանապարհը բերում է նրան մի ֆերմայի մոտ: Դարպասների մոտ կրկին նստած էր դռնապան:

– Ես ծարավ եմ, ջուր կարելի՞ է, – խնդրեց ճանապարհորդը:
– Մտիր, բակում ջրհոր կա:
– Իսկ իմ շո՞ւնը:
– Ջրհորի կողքին կտեսնես կերակրաման:
– Իսկ ուտելի՞ք:
– Կարող եմ հյուրասիրել քեզ ընթրիքով:
– Իսկ շա՞նը:
– Ոսկոր կգտնվի:
– Իսկ ի՞նչ տեղ է սա:
– Սա դրախտն է:
– Բայց ինչպե՞ս, պալատների դռնապանն ասաց, որ դրախտն այնտեղ է:
– Սուտ է ասում: Այնտեղ դժոխքն է:
– Բայց ինչպե՞ս եք դուք այստեղ՝ դրախտում դա թույլ տալիս:
– Դա մեզ համար օգտակար է:Դրախտ հասնում են միայն նրանք, ովքեր չեն լքում իրենց ընկերներին:

Загрузка…

կարդացեք նաև

Ինչպես են վիրավորվում Կենդանակեպի տարբեր նշանները

Նախապես իմանալով թե տարբեր իրավիճակում ինչպես իրեն կդրսևորի այս կամ այն Կենդանակերպի նշանը՝ կարելի է խուսափել տարբեր պրոբլեմներից և իմանալ, վրեժխնդիր կլինի՞ արդյոք այդ...

ԹԵՍՏ․ Կկարողանա՞ք հավաքել թեկուզ 9/13 ընդհանուր գիտելիքների այս թեստում

Դե ի՞նչ ընկերներ, հետաքրքրացնե՞նք մեր միապաղաղ օրերը հետաքրքիր թեստով: Եթե Ձեզ մոտ ազատ րոպե է հայտնվել, եկեք ստուգենք Ձեր բազմակողմանի զարգացվածությունը: Մեկ թեստում մենք...

Մարզասարքեր մետրոյում և պաղպաղակով սենդվիչներ․ փաստեր Սինգապուրի մասին, որոնք Ձեզ կզարմացնեն

Սինգապուրը կղզի-քաղաք-հանրապետություն է, որը համարվում է աշխարհի ամենահարուստ և թանկարժեք երկրներից մեկը: Զբոսաշրջիկի համար այստեղ ամեն ինչ զարմանալի է և անսովոր՝ սկսած քաղաքային անհվանական...

Ձեր առաքելությունն ու կարման ըստ ծննդյան ամսաթվի

Գիտակցել սեփական առաքելությունը կօգնի մեր կարմային հորոսկոպը: Իսկ գիտե՞ք, որ ծննդյան ամսաթիվը ուղղակի ամսաթիվ չէ: Յուրաքանչյուր մարդ աշխարհ է գալիս, որպեսզի իր մասին ինչ-որ բան...

IQ որոշող ԹԵՍՏ

Չնայած հասարակական կարծիքին, IQ մակարդակը ոչ այդքան ցույց է տալիս ինֆորմացիան հիշելու ունակությունը, որքան դա վերլուծելը: Հենց այդ պատճառով IQ և մտածելակերպի զարգացվածություն որոշող...