fbpx

Տառապանքի մասին իմաստուն ԱՌԱԿ, որը պետք է կարդան բոլորը

Մի մարդ հայտնվում է Աստծո դատաստանին. Աստված երկար նայում էր նրան և մտախոհ լռում…

Մեզանից յուրաքանչյուրը կարող է թողնել իր հետքը, իր ժառանգությունը… Եվ դա ստեղծելն է, այլ ոչ թե տառապելը…

Մի մարդ հայտնվում է Աստծո դատաստանին. Աստված երկար նայում էր նրան և մտախոհ լռում։ Մարդը չի դիմանում և հարցնում է.

– Տե՛ր, իսկ իմ բաժինը: Ինչո՞ւ ես լռում։ Ես արժանի եմ երկնքի արքայությանը: Ես տառապել եմ, – հպարտորեն հայտարարում է մարդը։

– Եվ երբվանի՞ց,- զարմանում է Աստված,- տառապանքը սկսեց արժանիք համարվել:

– Ես լաթ ու ցնցոտիներ եմ հագել, – համառորեն մռայլվում է մարդը: -Ես կերել եմ թեփ ու չոր ոլոռ, ջրից բացի ոչինչ չեմ խմել, կանանց ձեռք չեմ տվել։ Ես ուժասպառ եմ արել մարմինս ծոմով և աղոթքներով…

– Եվ ի՞նչ – հարցնում է Աստված: – Ես հասկանում եմ, որ դու տառապել ես, բայց կոնկրետ ինչի՞ համար ես տառապել։

– Քո փառքի համար, – պատասխանում է մարդն առանց վարանելու:

– Փաստորեն այդպիսի՞ն է իմ փառքը, – տխուր քմծիծաղ է տալիս Տերը: -Ուրեմն ես սովամա՞հ եմ անում մարդկանց, ստիպելով նրանց հագնել ամեն տեսակի լաթեր և զրկելով նրանց սիրո ուրախությունից:

Լռություն տիրեց: Աստված դեռ մտածկոտ նայում էր մարդուն։

– Ուրեմն ի՞նչ կասես իմ բաժնի մասին, – իր մասին հիշեցնում է տղամարդը։

– Ասում ես տառապե՞լ ես, – շշնջում է Աստված: – Ինչպե՞ս բացատրեմ քեզ, որ հասկանաս։ Օրինակ, ատաղձագործը, որն ապրում էր քո կողքը, իր ամբողջ կյանքում շոգին ու ցրտին տներ է շինել մարդկանց համար, երբեմն էլ ստիպված է եղել սոված մնալ, հաճախ էլ մուրճով մատներին է հարվածել, այդ պատճառով էլ տառապել է։ Բայց նա այնուամենայնիվ տներ է կառուցել։ Եվ հետո նա ստացել է իր ազնվորեն վաստակած աշխատավարձը։ Իսկ դու, պարզվում է, ամբողջ կյանքում ոչինչ չես արել, բացի մուրճով մատներիդ հարվածելուց։

Աստված մի պահ լռում է, իսկ հետո ավելացնում.

-Իսկ որտե՞ղ են կառուցածդ տները։ Ո՞ւր են տները, հարցնում եմ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 16 assessment, среднее 4.38 из 5 )
MediaMag
Տառապանքի մասին իմաստուն ԱՌԱԿ, որը պետք է կարդան բոլորը
Էքսպրոմտ – Դու չես եղել