fbpx

Ամենաիմաստուն առակն այն մասին, թե ինչպես ստուգել սեփական զգացմունքները

Շատ քչերն են սիրում այն վիճակը, երբ հնարավոր չէ հասկանալ թե ինչ ես ուզում, ուր ես գնում և ինչ ես զգում: Հատկապես դա վերաբերում է սիրային էմոցիաներին: Պատահում է նաև այնպես, որ մենք այն աստիճան ենք կորցնում կյանքի ուղենիշը, որ մի օր մեզ հայտնաբերում ենք մարդկանց կողքին, որոնց հետ ուղղակի չես ցանկանում շփվել: Ինչպե՞ս հասկանալ, ո՞վ է իրոք թանկ և ում դուրս թողել սեփական կյանքից:

razdprit

– Գիտե՞ս, – ասում է մեկը, – ես այժմ միաժամանակ հինգ կանանց հետ եմ: Բայց հոգնել եմ այդ ամենից, սակայն մեկին ընտրել էլ չեմ կարողանում: Ինչպե՞ս նրանց մաղեմ և թողնեմ միայն մեկին:

– Մաղիր նրանց անկեղծությամբ, – խորհուրդ է տալիս ընկերը:

– Ինչպե՞ս անկեղծությամբ:

– Հենց այդպես, զգա քեզ բացարձակ ազատ և նրանցից յուրաքանչյուրին պատմիր մյուսների մասին:

– Բայց ինչպե՞ս դա պետք է օգնի:

– Իսկ դու փորձիր:

ps

Նրանց հաջորդ հանդիպումը տեղի է ունենում կես տարուց:

– Դե, ինչպե՞ս է, օգտվեցի՞ր իմ խորհրդից:

– Լավ խորհուրդ էր: Շնորհակալ եմ: Երբ ես անկեղծացա՝ իմ կանանցից երկուսը անմիջապես հրաժարվեցին շփվել ինձ հետ: Դա այսպես կոչված կոպիտ զտումն էր: Մնացին երեքը: Եվ հենց այստեղ սկսեց ամենահետաքրքիրը: Շուտով հայտնաբերեցի, որ բոլորի հետ չեմ կարող լինել անկեղծ: Մեկին կարող էի պատմել ամեն ինչ, մյուսին որոշ բաներ, իսկ երրորդին ընդհանրապես ոչինչ: Նույն ժամանակ, մեկի մասին կարող էի պատմել ամեն ինչ, իսկ մյուսի մասին լեզուս չէր պտտվում որևէ բան պատմել: Ավարտվեց դա նրանով, որ հայտնաբերեցի, որ նրանցից մեկին կարող էի պատմել ամեն ինչ, սակայն  նրա մասին չէի ցանկանում անկեղծանալ ոչ մեկի հետ:

– Եվ հենց նա էլ դարձավ այն միակը, ում ընտրեցիր, – հուշեց ընկերը:

– Հենց այդպես: Հետաքրքիր է, բայց այդ պարզ մեթոդը ուղղակի հրաշալի է աշխատում:

– Այն աշխատում է, որովհետև անկեղծությունը՝ զգացմունքների չափորոշիչն է: Այն շատ արագ զտում է մեզ չպետքական մարդկանց: Ընդորում կյանքի յուրաքանչյուր իրավիճակում: Ես միշտ հրաժեշտ եմ տալիս նրան, ում հետ չեմ կարող անկեղծ լինել, և մնում եմ կապված նրա հետ, ում մասին չեմ կարող շատախոսել:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ամենաիմաստուն առակն այն մասին, թե ինչպես ստուգել սեփական զգացմունքները
Համաշխարհային ճանաչում ձեռք բերած հնդիկ մոդելների և դերասանուհիների ԹՈՓ-5