fbpx

Աֆորիզմներ վախի մասին

Վախ, երկյուղ, ահ, զարհուրանք, մարդկանց կողմից ընկալվող իրավիճակ, որում վտանգի է ենթարկվում վերջիններիս հանգստությունը կամ ապահովությունը։

Ձեզ ենք ներկայացնում վախի մասին մի քանի աֆորիզմներ՝ մեծ մտածողներից։

Ծայրահեղ իրավիճակներում վախը մոբիլիզացնում է մարդու բոլոր ուժերն ակտիվ գործողությունների համար: Նման պահերին արյան մեջ ադրենալինի ուժեղ արտանետում է լինում և մկանային հյուսվածքն արյան հետ ավելի շատ թթվածին  ու սննդարար նյութեր է ստանում: Շատ հնարավոր է, որ յուրաքանչյուր ոք վախենալիս կրծքավանդակում ծանրության զգացում է ունենում: Բացի դրանից, սթրեսային իրավիճակում մարդու դեմքը խիստ գունատվում է: Դա տեղի է ունենում, որովհետև արյունը մաշկից ու ստամոքսից ուժեղ հոսքով «գնում է» դեպի մկանները:

Վախի զգացումը մարդուն օգնում է արագ ռազմավարական որոշումներ ընդունել ինֆորմացիայի պակասի դեպքում: Հաղթահարելով վախը՝ ամեն մարդ իր նոր հնարավորություններն  է հայտնաբերում և սկսում է կյանքն ընկալել այլ տեսանկյունից: Նա սովորում է գնահատել կյանքն իր բոլոր դրսևորումներով, շրջակա աշխարհը նրա համար ավելի վառ գույներ է ստանում, յուրաքանչյուր իրավիճակ գնահատվում է վախի զգացման հաղթահարման տեսանկյունից:

 Վախը հանդուգին կարող է երկչոտ դարձնել, բայց անվճռական մարդուն արիություն է ներշնչում:

Բալզակ

Ոչինչ չկա վախից ավելի սարսափելի:

Բեկոն

Երբ  սարսափի դեմ մատնվում ես երկյուղի, սկսում ես զգալ երկյուղի սարսափը:

Բոմարշե

Երբեմն վախն աղետի հանդեպ ավելի մեծ աղետի է հասցնում:

Բուալո

Վախը հարբուխի պես վարակիչ է և ամեն անգամ եզակի թիվը դարձնում է հոգնակի:

Գյոթե

Գայլը, թեկուզ և միայնակ, սարսափելի է ոչխարների մի ամբողջ հոտի համար:

Գյոթե

Չպետք է թողնել, որ վախը թելադրի խելքին:

Դանթե

Ով մահից վախենում է , նա արդեն չի ապրում:

Զեյմե

Ում չի վիճակվում վախը հաղթահարել ամեն օր, նա դեռևս հասու չէ կյանքի դասերին:

Էմերսոն

Վախի պատճառն  անհայտությունն է:

Լիվիոս

Վախկոտ շունն ավելի շատ հաչում է, քան կծում:

Կուրցիոս

Ով վախենում է տառապանքներից, նա արդեն տառապում է վախից:

Մոնտեն

Անմտություն է վախենալ նրանից, ինչն անխուսափելի է:

Պուբլիլիոս Սիրոս

Վախը՝ ահա միակ բանը, ինչից մենք պիտի երկյուղենք:

Ֆրանկլին Ռուզվելտ

Կայծակը խփում է մեկին, բայց շատերին էլ ահաբեկում է:

Օվիդիոս

Ահից մարդիկ երբեմն քաջարի են դառնում:

Օվիդիոս

Ով արդեն մի անգամ փրկվել է խեղդվելուց, վախենում է նաև խաղաղ ջրից:

Օվիդիոս

Եթե ուզում եք ոչնչից չվախենալ, հիշեք, որ վախենալ կարելի է բացարձակապես ամեն ինչից:

Սենեկա Կրտսեր

Հավիտյան սարսափի մեջ ապրողին ես չեմ համարում ազատ:

Հորացիոս

Արտաքին քաջության ներքո մեծագույն երկյուղ է թաքնված:

Լուկանոս

Հրապարակման ներկայացրեց՝ Ջուլիետտա Մանուկյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Աֆորիզմներ վախի մասին
Twitter-ի նոր վերափոխումը