fbpx

Բժիշկն ասում է, որ մենք ամբողջ ժամանակ սխալ ենք օգտագործել անտիպերսպիրանտները

Առավոտյան պրոցեդուրաների կարևոր բաղկացուցիչ է՝ հակաքրտինքային միջոցների կիրառումը: Առանց դրա չի կարող իր կյանքը պատկերացնել գրեթե յուրաքանչյուր կին, և ինչո՞ւ ոչ, նաև տղամարդ:

Եվ չնայած դա կարող է թվալ պարզ պրոցեդուրա, սակայն բժիշկների կարծիքով՝ մեզանից շատերը սխալ ենք գործում:

Դոկտոր Դաուն Հարպերը պատմում է, որ բժիշկների կողմից խորհուրդ չի տրվում անտիպերսպիրանտը կիրառել առավոտյան:

«Կիրառեք այն գիշերը, երբ պառկում եք քնելու, որպեսզի մաշկը մինչև առավոտ հասցնի ներծծել միջոցը: Թողեք ամբողջ գիշեր, իսկ առավոտյան մնացորդները լվացեք տաք ջրով և օճառով», -խորհուրդ է տալիս բժշկուհին:

Նրա խոսքերով անտիպերսպիրանտների մեջ պարունակվում է ալյումինի քլորիդ, որոնց մասնիկները կլանվում են քրտնագեղձերի կողմից: Դրանից հետո դրանք ուռչում են և փակվում և դադարում քրտինք արտադրել:

Ինչպես նշում է բժշկուհին, եթե կիրառես այն գիշերով, ապա այն կհասցնի փակել անցքերը:

Նաև ավելացնում է, որ շատ կարևոր է, որպեսզի անտիպերսպիրանտը ամբողջությամբ չորանա, նախքան տունը լքելը, այդ պատճառով ավելի լավ կլինի խուսափել կիրառել այն թաց մաշկի վրա:

Հարպերը նշում է, որ ավելի լավ կլինի այն կիրառել շաբաթական միայն երկու անգամ, եթե իհարկե այն բարձրորակ է:

Եվ համաձայն  մասնագետի խորհրդի, պետք է միջոցն անցկացնել ձեռքի թեթև շարժումով՝ երկու անգամ վերև և ներքև:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Բժիշկն ասում է, որ մենք ամբողջ ժամանակ սխալ ենք օգտագործել անտիպերսպիրանտները
5 անսպասելի կանացի սովորություններ, որ չափազանց շատ են դուր գալիս տղամարդկանց