fbpx

Anticopypaster թիմի հավաքը

Հարգելիներս, եթե հիշում եք  “Հակագրագողություն կամ Anticopypasters Միացե՛ք” գրառման մեջ ես անդրադարձել էի գրագողերին և ցանկություն էի հայտնել, որպեսզի միասին կարողանաինք այդ արատավոր երևույթի պայքարի ձևը գտնել: Այդ գրառման քննարկումների արդյունքում Արթուրը մի հրաշալի միտք առաջարկեց (այդ մտքի հետ կարող եք ծանոթանալ վերը նշված գրառման մեկնաբանություններում) և որը կարծես մեծամասնության կողմից հավանության արժանացավ և որոշվեց ստեղծել թիմ:

Ահա եկել է  արդեն լուրջ գործողությունների պահը: Դրա համար անհրաժեշտ է մեկ օր հավաքվել, որպեսզի հստակեցվի թիմի կազմը, գործունեությունը, տեխնիկական որոշ հարցեր և իհարկե որոշվի թիմի անունը (Anticopypaster անունը դա իմ կողմից որոշված պայմանական անուն է):

Հավաքը նախատեսվում է Օգոստոսին (հնարավոր է նաև ամսվա փոփոխություն, ըստ մեծամասնության կարծիքի), իսկ օրը կորոշենք ըստ մեծամասնության որոշման:

Ի՞նչ է պետք անել

Հարկավոր է որպեսզի Դուք մուտք գործեք այս հղումով՝ http://doodle.com/m5dwufv5u36h777e , գրեք Ձեր անունը և նշեք Ձեր նախընտրած ամսաթիվը: Այսպիսով այս գործիքի օգնությամբ նախ մենք նախնական պատկերացում կկազմենք մասնակիցների քանակի մասին և հետո իհարկե կորոշենք ամսաթիվը: Ընդունվում են նաև այլ ամսաթիվ ավելացնելու առաջարկներ: Դրա համար ընդամենը պետք է գրել ինձ է-փոստով՝ [email protected] հասցեյին և ես կավելացնեմ Ձեր նախընտրած ամսաթիվը:

Նշեմ նաև, որ քվեարկությունը կավարտվի հուլիսի 31-ին:

Եվ նաև կխնդրեի տարածել այս գրառումը և տեղյակ պահել Ձեր ընկերներին: Շնորհակալություն: 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag