fbpx

Օտարացանք…

Ոչ մեկ չի կարող դառնալ այնքան օտար, որքան նա ում նախկինում սիրել ենք:
Ռեմարկ

Օտարացանք: Օտարացանք այնքան արագ, որքան երկար փորձում էի հարազատանալ Քեզ հետ:

Հարազատն էիր իմ, աշխարհի ամենահարազատ մարդկանցից մեկը, սակայն Դու օտարանալուն էիր ավելի շատ հակված: Օտարացա՞նք: Օ՜ ոչ՝ Դու օտարացար: Դու ինձ համար նախկինի պես օտար չես՝ այդ ես եմ դարձել Քեզ համար օտար: Այդ օտարություն կոչված պարիսպը ինքդ շինեցիր ամուր հիմքերով, անսասան սյուներով: Եվ հիմա ես գտնվում եմ պարսպի մի կողմում, իսկ դու մյուս:

Դու երևի վաղուց մոռացել ես պարսպի այն կողմում գտնվողի մասին, որը նույնիսկ սառնամանիքին աներեր կանգնած, հայացքը դեպի պարիսպը՝ մտովի փորձում է պարսպից ներս տեսնել, տեսնել այն հարազատին, որն այժմ օտար է՝ օտարացած հարազատին:

Եվ որքա՜ն ճիշտ էր Ռեմարկը, որքա՜ն հոգեհարազատ են նրա տողերը. «Ոչ մեկ չի կարող դառնալ այնքան օտար, որքան նա ում նախկինում սիրել ենք»:

Պարիսպը նախկինի պես կանգուն է և նրա հիմքերն ու սյուները օր-օրի ավելի ես ամրապնդում, նրա պատերը ժամ առ ժամ ավելի ու ավելի են հաստանում՝ զբաղեցնելով ավելի մեծ տարածք և հետևաբար ինձ ավելի ու ավելի հեռացնելով քեզանից:

Ու տեսնես աշխարհում որքա՞ն այսպիսի պարիսպներ կան՝ պարիսպներ օտարացման, պարիսպներ բաժանման…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag