fbpx

Հայատառ գրելու օր???

Նախորոք նշեմ, որ ես թե՛ ֆեյսբուքում, թե՛ օդնոկլասնիկում, թե՛ թվիթերում և թե ընդհանրապես ինտերնետում, եթե շփվում եմ հայի հետ, ապա միայն հայատառ: Իսկ բլոգումս ինչպես տեսնում եք:

Ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր այսօր որոշել են հայտարարել հայատառ գրելու օր: Ես հարգում եմ իրենց որոշումը, սակայն չեմ միանում այդ ակցիային, ասեմ ավելին՝ ես դեմ եմ: Ասեմ ինչու. ի՞նչ է նշանակում հայատառ գրելու օր, ես ոչ մի կերպ դա չեմ հասկանում: Ինձ համար մի փոքր ծիծաղելի է այդ ամենը հնչում: Ախր հայերը դարերով իրենց գիրը ունեն: Մենք որ մեր տառերն ունեինք շատ ժողովուրդներ ծառերի վրա տերևներով իրենց … սրբում: Ու ոնց որ հիմա հեռուստատեսությամբ հայտարարեն, որ այսօր հայատառ գրելու օր է: Մի՞թե այդ դեպքում ձեր ծիծաղը չի գա:

Հայատառ գրելու օր պետք է լինի ամեն Աստծո օրը, եթե իհարկե դու հայ ես:

Միգուցե առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող բան եմ հիմա ասելու, սակայն մի փոքր եթե մտածեք կհասկանաք, որ այդ ամենը իրար հետ շատ խորը փոխկապակցված են:

Հայ ազգը սկսել է շատ արագ տեմպերով կորցնել իր մշակույթը՝ կուլտուրան: Դրա շնորհիվ դեգրադացիա է նկատվում ամեն ասպարեզում: Դե եթե մարդու մեջ բացակայում է կուլտուրան, ապա դժվար նա կարողանա դառնալ հասարակության անդամ: Ստացվում է, որ մենք կորցնելով մեր մշակույթը, կորցնում ենք մեր հասարակությունը, դե իսկ ինչ ազգ առանց հասարակության: Այնպես, որ ազգը գնում է դեպի կործանում:

Իսկ հիմա բուն թեմայի մասին. հայատառ չգրելը հենց այս վերոնշյալ տենդենցների ուղիղ հետևանքներից մեկն է: Ազգը վերանում է կորցնելով իր մշակույթը, իսկ գիրը հենց այդ մշակույթի հիմքերից մեկն է:

Այնպես որ հայտարարելով հայատառ գրելու օր համոզված եմ որ մարդուն ետ չեք բերի դեպի ազգային մշակույթ, կամ կուլտուրա (ինչպես կուզեք անվանեք): Համոզված եմ, որ շատերը հիմա կմտածեն, որ այս ի՞նչ անհեթեթություններ եմ գրում: Մարդիկ ուղղակի KDWin-ի մասին չգիտեն: Իսկ ես Ձեզ կպատասխանեմ. դուք էլ տեղեկացրեք նրանց KDWin-ի մասին ու տեսեք արդյո՞ք նրանցից քանի հոգի կսկսի հայատառ գրել: Նա չի սկսելու գրել հայերեն, քանի որ նա արդեն այդպես է սովորել, նրան այդպես հիմա ավելի հարմար է: Եթե այդ ակցիայի մասին ենթադրենք լսի տաս հոգի՝ համոզված եմ, որ տասից հազիվ մեկը սկսի հայատառ գրել:

Հարգելիներս հասկացե՛ք այս ամենը ավելի խորը արմատներ ունի և պայքարը պետք է սկսել ավելի խորքից: Իսկ դուք բուժումը սկսում եք ամենավերևի ճյուղերից, այնինչ ծառը արմատներից է փտում:

Հայտարարե՛ք հայ մշակույթի պահպանման դար…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Հայատառ գրելու օր???
Պարզապես իմացիր, որ Աստված միշտ քեզ հետ է