fbpx

Adobe Photoshop CS6 Ի՞նչ է մեզ սպասվում

Բոլոր նրանց համար, ովքեր սիրահարված են ֆոտոշոփին (ինչպես ես), հետաքրքրվում են ֆոտոշոփով կամ ուղղակի հաճախ են օգտվում այդ «կախարդական ծրագրից» ուզում եմ պատմել թե ըստ նախնական տեղեկությունների ինչ նորամուծություններ են մեզ սպասվում Adobe Photoshop CS6-ում:

Ֆոտոշոփի ամեն մի նոր տարբերակ ուրախացնում է դիզայներներին իր անհավանական նորամուծություններով: Օրինակ CS4-ում հնարավորություն ընձեռնվեց աշխատել 3D մոդելների հետ, կամ ինովացիոն վրձինը «խելամիտ նշմամբ» (որին ես արդեն անդրադարձել եմ ֆոտոշոփի վիդեոդասերում): Իսկ CS5-ում հայտնվեցին այնպիսի գործիքներ, ինչպիսիք են՝ միքս-վրձինը, մարիոնետային դեֆորմացումը և այլն:

Նոր հայացք

Ամենաառաջին փոփոխությունները առնչվում են ինտերֆեյսին՝ այժմ այն կդառնա ավելի մուգ: Որոշ մարդկանց համար դա կարող է թվալ ոչ ցանկալի փոփոխություն: Այժմ Adobe-ը ուշի ուշով հետևում է բետա թեսթերների ցանկություններին և խոսք է տալիս որ ծրագրում կընդգրկվեն մի քանի գունային ոճեր (ստիլ) որոնցից մեկը թույլ կտա ինտերֆեյսում դնել ավանդական գունային ոճը (ինչպես ասենք CS5-ում): Բացի գունային ոճից ընդգրկված կլինեն նաև մի քանի թեմաներ, որոնք կփոխեն և՛ գույները և՛ պիկտոգրամանները (նշաններ, իկոնկա) ըստ հայացողության:

Ինչպես հայտարարում են Adobe-ի մասնագետները, միգուցե ինտերֆեյսի այս փոփոխությունները էական ոչինչ չասեն, սակայն կթարմացնեն ստանդարտ ինտերֆեյսի տեսքը:

3D կատարելագործումը

Ըստ լուրերի, CS6-ի գլխավոր նորամուծություններից է լինելու 3D գրաֆիկայի հետ աշխատելու համար նախատեսված նոր գործիքները: Օրինակ ավելացվելու է նոր հնարավորություն՝ «3D Material Drop», նաև նոր գործիք՝ Paint Bucket: Բացի դրանից ավելացվելու է նոր պիպետ՝ «3D Material Eyedropper Tool» 3D մատերիալների հետ աշխատելու համար: Նաև ավելացվելու է նոր գործիք «3D Text»:

3D գործիքների մեջ ավելացվելու է նաև «Remix Tool»-ը, որը «Spot Healing Brush», «Healing Brush», «Patch» և «Red Eye» գործիքների մեջ կապող օղակի դեր է կատարելու:

Լղոզված լուսանկարների վերականգնում

Ահա և հասանք ամենահետաքրքիր մասին: Adobe-ը աշխատում է ֆունկցիաների մի քանի տարատեսակների վրա, որոնք շատ հավանական է, որ կարող են հայտնվել նոր CS6-ում: Այդպիսի ֆունկցիաներից մեկը՝ լղոզված լուսանկարների վերականգնումն է: Այն թույլ է տալիս վերականգնել լղոզված լուսանկարի հստակությունը: Օգտագործելով բավական բարդ ալգորիթմ՝ այն անալիզ է անում լուսանկարը և ստեղծում այսպես կոչված «լղոզման միջուկ»: Այդ միջուկը ինֆորմացիա է պարունակում լուսանկարման պահին ապարատի շարժման հետագծի մասին և բարդ ալգորիթմական լուծման շնորհիվ հանելով հետագիծը ստանում է հստակ, պարզ կադր:

Ե՞րբ այն կթողարկվի

Հաշվի առնելով այն, որ Photoshop CS6-ի նոր հնարավորությունների մասին ինֆորմացիան վերցված է նախնական աղբյուրներից՝ հնարավոր է, որ որոշ ֆունկցիաներ կարող են փոփոխվել, հեռացվել կամ ավելացվել նորերը: Մարդիկ, որոնք թեսթավորել են ծրագիրը ասում են, որ շատ հնարավոր է, որ այն թողարկվի 2012թ. մայիսի կողմերը:

Վերջաբան

Դե ի՞նչ Արխանգելոյի բլոգի հարգելի ընթերցողներ. մեզ մնում է զինվել համբերությամբ և սպասել այս նոր «կախարդական փայտիկի» թողարկմանը: Իսկ մինչ այդ շարունակե՛ք այցելել և ընթեցել Արխանգելոյի բլոգը և շարունակեք հետևել ֆոտոշոփի վիդեո դասընթացներին:

Իսկ վերջում մի քանի տեսածանուցում սպասվող Adobe Photoshop CS6-ի մասին:

Միշտ Ձեր՝ Արխանգելո


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag