fbpx

«Ո՞ւր ես եղբայր»․ Շուշան Պետրոսյանի նոր տեսահոլովակը

Խոսք և երաժշտություն՝ Արմեն Աշոտյան
Գործիքավորումը՝ ԱՐԴԻՆԻ ստուդիա
Հոլովակը՝ PARA TV

Ո՞ւր ես, եղբայր…
Ինչպե՞ս ես քեզ գտնեմ նորից։
Գուցե տեսնում ես երկնքից…
Գուցե լսում ես անտառից։…

Հուշիր, եղբայր…
Որտե՞ղ փնտրեմ քեզ աշխարհում,
Քո շունչը զգամ անշունչ քարում,
Քո զարկն առնեմ հորդ անձրեւում…

Իմ թանկ եղբայր…
Միս ու արյամբ քո վերքերի
Դու ձուլվեցիր Հայրենիքին,
Վերջին «մամջանն» առավ քամին…

Պատմիր, եղբայր,
Խոսիր ինձ հետ մեղմիկ քամով,
Կարոտս առ ծագող լույսով,
Շտապիր ինձ մոտ ճերմակ ամպով։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Շնչիր, եղբայր
Իմ դողը քեզ թող տաքացնի,
Երակներում արցունք լցվի,
Իմ ցավը քեզ թող ապրեցնի…

Գիտցիր, եղբայր…
Դու կլինես ամենուրեք,
Ամեն գիշեր, ամեն ցերեկ։
Թող ինձ ոչ ոք չասի՝ երբեք…

Ուր ես, եղբայր…

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
«Ո՞ւր ես եղբայր»․ Շուշան Պետրոսյանի նոր տեսահոլովակը
🎓🏆 ԹԵՍՏ. Գիտունների մրցույթում դուք արժանի եք Գրան-պրի մրցանակին, եթե գրանցեք 9/9 արդյունք