fbpx

Հաջողության հասած 7 մարդիկ, որոնք միանգամից չեն դարձել հաջողակ

Հաջողությունը միանգամից չի գալիս: Մի հուսալքվեք, եթե որևէ ոլորտում հաջողության չեք հասնում:

Ներկայացնում ենք մարդկանց, որոնք հաջողության են հասել՝ չնայած ունեցած դժվարություններին ու կրած անհաջողություններին:

1. Ռեյ Կրոկ. McDonald’s֊ի հիմնադիր

Մինչև 52 տարեկանը վաճառել է թղթե բաժակներ: 1952 թվականին ծանոթացել է Մաքդոնալդ եղբայրների հետ, ովքեր փոքրիկ ռեստորան ունեին Կալիֆորնիայի Սան֊Բերնարդինոյում։ Մաքդոնալդ եղբայրներից ստացավ ռեստորանները սեփականության իրավունքով գնելու հնարավորություն:1955 թվականին Ռեյ Կրոկը Իլինոյս նահանգի Դես֊Պլենեյզ քաղաքում հիմնեց McDonald’s ռեստորանը:

2. Քրիստոբալ Բալենսիագա. «Balenciaga» նորաձևության տան հիմնադիր

Նա սովորել է դերձակություն: 1919 թվականին մարկիզուհի դե Կասա Տորեսի օգնությամբ բացել է իր սեփական ատելիեն: Հաջորդ տարի՝ 1920 թվականին, Մադրիդում բացել է նորաձևության տուն: 1930-ական թվականներին տեղափոխվել է Փարիզ, որտեղ 1937 թվականին բացել է «Բալենսիագա» բարձր նորաձևության տունը:

3. Ուոլթ Դիսնեյ. ամերիկացի մուլտիպլիկատոր, ռեժիսոր

8 տարեկանից սկսած՝ նա թերթեր էր բաժանում, ստացած ողջ գումարը տալիս էր հորը: 15 տարեկանում նա դադարում է թերթեր բաժանել և սկսում է զբաղվել ժելեի արտադրությամբ: Բայց նրա ամենամեծ նախասիրությունը մնում էր ամենատարբեր նկարներ նկարելը: Լրջությամբ հետաքրքրվելով անիմացիաներով` Ուոլթը որոշում է հեռանալ աշխատանքից և ճանապարհ է ընկնում դեպի Հոլիվուդ: Նա այնտեղ հանդիպում է անկախ գործակալի, որը համաձայնում է համագործակցել Ուոլթի հետ: 1927 թվականին Դիսնեյը ստեղծում է ուրախ մկնիկ Մորտիմերին՝ ապագա Միկի Մաուսին:

4. Ջոան Ռոուլինգ . «Harry Potter»-ի հեղինակը

Մինչև 31 տարեկանը նա եղել է միայնակ մայր և ապրել աղքատության մեջ, մինչև հրապարակեց Հարրի Փոթերի արկածների մասին առաջին գիրքը՝ 1997 թվականին:

5. Մարկ Ցուկերբերգ. «Facebook»-ի հիմնադիր

Ոչ ոք չէր սպասում, որ որ ավագ դպրոցում համակարգչով տարված և փոքր ծրագրեր ստեղծող Մարկ Ցուկերբերգը կդառնա աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը: Ուսանողների շփմանն ուղղված առաջին ծրագրի փորձարկումը անհաջող էր. Հարվարդում նրան կարգապահական տույժի ենթարկեցին: Միայն 2004թ. մարտի 4-ին սկիզբ առած «The Facebook» սոցիալական կայքը, որը նախատեսված էր Հարվարդի ուսանողների շփման համար, սկսեց իր հաղթական ուղին ողջ աշխարհում:

6. Քրիատիան Դիոր. «Dior» նորաձևության տան հիմնադիր

Դիորի ընտանիքը հույսեր ուներ, որ իրենց տղան կդառնա փաստաբան, բայց նա սիրում էր արվեստը և ցանկանում էր խորանալ արվեստի մեջ։ Փող աշխատելու համար նա վաճառում էր իր նորաձևության էսքիզները, յուրաքանչյուրը մոտավորապես 10 ցենտով։

7. Լուի Վիտոն. «Louis Vuitton» ընկերության հիմնադիր

1837 թվականին նա աշխատանքի է ընդունվում ճանապարհորդական պայուսակներ պատրաստող վարպետի մոտ։ Այն ժամանակ ճամպրուկներ չկային։ Դրանք նախագծեց և ստեղծեց Լուին։ Նրա առաջարկած ճամպրուկները հեղաշրջում կատարեցին ոչ միայն նորաձևության ոլորտում, այլև ամենուր։ 1854 թվականին նա հիմնադրեց իր առևտրի տունը:

Հրապարակման ներկայացրեց՝ Գոհար Վարդանյանը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Հաջողության հասած 7 մարդիկ, որոնք միանգամից չեն դարձել հաջողակ
Մեդուզաների ոչ երկրային գեղեցկությունը (20 ֆոտո)