Հիշեք՝ կյանքը անարդար է, բայց այն դեռ այնքան էլ վատը չէ: Իսկ եթե լավ մտածել՝ այն հրաշալի է:
1. Քայլեք ամեն օր 10-30 րոպե: Քայլելիս ժպտացեք: Սա սթրեսին հրաժեշտ տալու և ներքին աշխարհ գալու հիանալի միջոց է:
2. Ամեն օր լռության մեջ անցկացրեք 10 րոպե: Վերջում կարող եք խոսել Աստծո (տիեզերքի, բարձրագույն մտքի) կամ ինքներդ ձեզ հետ, այն մասին, թե ինչ է կատարվում ձեր կյանքում այժմ: Պատմեք, թե ինչի համար եք շնորհակալ և ինչի վրա դեռ պետք է աշխատեք:
3. Առավոտյան արթնանալով, ինքներդ ձեզ ասեք. «Իմ նպատակը … շնորհակալ եմ …»:
4. Կերեք ավելի շատ սնունդ, որը մեզ տալիս են ծառերն ու բույսերը, այ ոչ թե գործարանները:
5. Խմեք շատ կանաչ թեյ և ջուր: Կերեք ավելի շատ բրոկկոլի, ձուկ, ընկույզ, պնդուկ և նուշ: Ձեր մարմինը կասի շնորհակալություն:
6. Փորձեք ամեն օր ինչ-որ բան անել, որը ժպիտ կառաջացնի առնվազն երեք մարդու դեմքերին:
7. Մի վատնեք ձեր մարմնի և մտքի արժեքավոր էներգիան բամբասանքների, անցյալի խնդիրների և այն բաների վրա, որոնք դուք չեք կարող ղեկավարել: Փոխարենը, ձեր էներգիան ուղղեք դեպի ինչ-որ դրական բան և այն, ինչ տեղի է ունենում ներկայում:
8. Նախաճաշեք թագավորի պես, ճաշեք սովորական մարդու նման և ընթրեք աղքատ մարդու պես:
9. Հիշեք՝ կյանքը անարդար է, բայց այն դեռ այնքան էլ վատը չէ: Իսկ եթե լավ մտածել՝ այն հրաշալի է:
10. Հիշեք՝ կյանքը շատ կարճ է, որպեսզի վատնես ինչ-որ մեկին ատելու, նախանձի և վրդովմունքի վրա:
11. Ինքներդ ձեզ չափազանց լուրջ մի վերաբերվեք: Սա ուղղակի անհանգստության ուղի է:
12. Դուք այնքան անթերի չեք, որպեսզի հաղթեք յուրաքանչյուր վեճում՝ առանց բացառության: Անհրաժեշտության դեպքում սովորեք նահանջել: Սովորեք ավելի հեշտությամբ հարաբերվել այն մարդկանց հետ, ովքեր նայում են ձեզ անտեսանելի հայացքով, բայց որոնց աչքերում դուք կարող եք տեսնել մի ամբողջ աշխարհ:
13. Ընդունեք ձեր անցյալն այնպես, որպեսզի այն չսկսի քանդել ներկան:
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները: