Մեր կյանքի ամենակարևոր մարդկանցից են՝ ընկերները: Նրանք կարող են ինչպես նպաստել մեր աճին, այնպես էլ քաշել մեզ ներքև:
Ահա թե ինչու է այդքան կարևոր համոզվել, որ մարդիկ, որոնք շրջապատում են Ձեզ՝ անկեղծ ուրախանում են Ձեզ համար և օգնում են Ձեզ զարգանալ:
Ահա «ընկերների» 5 տեսակ, որոնցից պետք է ձերբազատվել, եթե ցանկանում եք կյանքում առաջընթաց ունենալ:
1. Բողոքող
Այս մարդկանց անհնար է գոհացնել, նրանցից միայն բացասական էներգիա է ժայթքում: Նրանց մոտ միշտ ինչ-որ բան այն չէ: Բայց բացասականը՝ վարակիչ երևույթ է: Այդպիսի մարդկանց հետ շփումից հետո՝ դուք ինքներդ կսկսեք ամեն ինչ գորշ գույներով տեսնել:
2. Թերահավատ
Այս մարդը սիրում է ուրիշների «թևերը կտրել»: Նա միշտ միլիոն պատճառ կգտնի, թե ինչու Ձեր պլանը չի հաջողվի: Այսինքն այդպիսի ընկերները նախապես անհաջողության կծրագրավորեն Ձեզ՝ իրենց նախանձի և անիքնավստահության պատճառով:
3. Մարդ-կասկած
Այս մարդիկ ստիպում են Ձեզ մտածել, որ աջակցում են Ձեր նպատակներին և ամբիցիաներին, բայց իրենք առաջինն են նշում յուրաքանչյուր անհաջողություն և թերություն: Նրանց համար կարևոր է, որպեսզի դուք ոչ մի դեպքում ավելի լավը չդառնաք, քան իրենք:
4. Գլուխգովան
Նրանց կարելի է միայն կարեկցել․ նրանք անընդհատ ուրիշներից գովեստի խոսքեր են փնտրում, քանի որ ունեն ցածր ինքնագնահատական: Գլուխգովանին անընդհատ հարկավոր է ինքնահաստատվել, որպեսզի ինչ-որ կերպ ճնշեն սեփական կասկածները:
5. Խորամանկ
Նրանք ունեն մի շարք թերություններ, այնպիսիք, ինչպիսիք են՝ ընդհատել ուրիշներին և 24/7 ռեժիմով նստել սոցիալական ցանցերում: Նաև այդպիսի մարդիկ պատրաստ են մանիպուլյացիաներով ստիպել Ձեզ իրենց համար որևէ բան անել:
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:
Գրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։