Ներքևում դուք կգտնեք տեղեկություն նշանների մասին, ըստ որոնց դուք կարող եք հասկանալ, որ Ձեր զուգընկերը խելագարի պես սիրահարված է Ձեզ: Հուսով ենք, որ այս հոդվածը կօգնի Ձեզ որպեսզի ավելի խորը հասկանաք Ձեր հարաբերությունները:
1. Նա չի փորձում Ձեզ մանիպուլյացիայի ենթարկել
Երբ մարդն իրոք սիրում է Ձեզ, նա խաղեր չի խաղում և չի փորձում մանիպուլյացիայի ենթարկել: Եթե դուք զգում եք, որ Ձեզ մանիպուլյացիայի են ենթարկում, ասեք դրա մասին ուղիղ: Հարաբերությունները մանիպուլյացնողի հետ չեն կարող առողջ լինել:
2. Նա միշտ կարողանում է Ձեզ ուրախացնել
Նա ունի այդպիսի առանձնահատկություն՝ նա միշտ գիտի ինչպես բարձրացնել Ձեր տրամադրությունը, նույնիսկ եթե ամբողջ աշխարհը Ձեզ սև է թվում: Նա կարողանում է ծիծաղեցնել Ձեզ և վերադարձնել Ձեր ժպիտը:
3. Նա հավատում է Ձեր ընդունակություններին
Նա չի գտնում, որ ամբողջ կյանքում պետք է Ձեր ձեռքից բռնել: Նա գտնում է, որ դուք ինքներդ էլ կարողանում եք լուծել պրոբլեմները և հասնել Ձեր նպատակներին: Բայց ամեն դեպքում․․․
4. Նա միշտ պատրաստ է օգնության հասնել Ձեզ
Եթե Ձեզ մոտ ինչ-որ բան չի ստացվում, նա Ձեզ չի քննադատի: Նա միշտ կգա օգնության, եթե դա Ձեզ պետք է: Նա սիրում է Ձեզ և անկեղծ հաջողություններ է ցանկանում Ձեզ:
5. Նա չի թողնում, որպեսզի կորցնեք իրականության զգացումը
Սիրող զուգընկերը թույլ չի տալիս կտրվել իրականությունից: Նա երկնքից իջեցնում է Ձեզ: Նա չի թողնում Ձեզ գնալ խաբկանքների աշխարհ:
6. Եթե նույնիսկ նա Ձեզ չի հասկանում, նա փորձում է
Բոլոր մարդիկ էլ որոշ առումներով ունակ են էմպատիայի: Մենք կարող ենք հասկանալ ուրիշների ապրումները՝ ինչպես մերը:
Բայց որոշ բաներ կարելի է հասկանալ միայն անձնական փորձով: Եթե նույնիսկ նա Ձեզ չի հասկանում, սիրող զուգընկերն այնուամենայնիվ կփորձի:
7. Նա Ձեր լավագույն ընկերն է
Այլ կերպ չի լինում․․․
Համաձա՞յն եք այս ցուցակի հետ, թե էլի որոշ բաներ կավելացնեիք: