fbpx

Մի փոքր սարսափեցնող 5 բան, որ պետք է անել սեր գտնելու համար

Եթե դու ցանկանում ես գտնել իրական սեր, դու ստիպված ես ինչ-որ բան անել: Չի կարելի հույսը դնել միայն բախտի վրա: Իսկ դա կստացվի, եթե դու բացվես այլ մարդկանց առաջ:

1. Անտեսիր բոլոր խորհուրդները, թե ում չի կարելի սիրահարվել

Այն, ինչը դուր չի գալիս մեկին, կարող է դուր գալ մյուսին: Խիստ մի դատիր և մի նսեմացրու մարդկանց անհատականությունն ու առանձնահատկությունը: Բացի դրանից, եթե ինչ-որ մեկի մոտ չի ստացվել մարդու կոնկրետ տեսակի հետ՝ դա չի նշանակում, որ քո մոտ էլ չի ստացվելու: Յուրաքանչյուր մարդ ունիկալ է իր որակների հավաքածուի շնորհիվ և հենց այդ պատճառով չի կարելի ծայրահեղ լինել:

2. Մի վախեցիր այրվելուց

Ի՞նչը կարող է ավելի վատ լինել: Տխրությո՞ւնը: Սարսափելի չէ: Դա ժամանակավոր է: Դա հավերժ չէ, իսկ փորձն արժե, որ մի փոքր ցավ ապրես:

3. Վստահիր սրտիդ, որպեսզի նա ընտրի ճիշտ մարդու

Ավելի լավ է այրվել՝ հետևելով սրտի թելադրանքին, քան ունենալ միջակ հարաբերություններ՝ հետևելով գիտակցությանը: Դու ցանկանո՞ւմ ես ունենալ միջակ կյանք, թե՞ յուրահատուկ և անհավանական կյանք:

4. Քանդիր սրտիդ կողքերը կառուցած պատերը

Մի խանգարիր մարդկանց, որպեսզի ավելի լավ ճանաչեն քեզ: Խոցելի լինելու մեջ սարսափելի ոչինչ չկա: Դա վախեցնում է, բայց այն ամենը, ինչ քեզ հարկավոր է՝ սպասում է քեզ վախի այն կողմում:

5. Մի զսպիր քո իրական զգացմունքները

Կյանքը չափազանց կարճ է, որպեսզի նստես և մտածես, թե ինչ կարող էր լինել, եթե դու խոստովանեիր ինչ-որ մեկին քո զգացմունքերը: Քայլ արա: Արա, քանի դեռ կարող ես:

Իսկ ի՞նչ եք անում դուք իրական սեր գտնելու համար: Ի՞նչ կարծիքի եք, այս խորհուրդները օգտակա՞ր են: Գրեք Ձեր կարծիքը մեկնաբանություններում:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 5 assessment, среднее 3.8 из 5 )
MediaMag
Մի փոքր սարսափեցնող 5 բան, որ պետք է անել սեր գտնելու համար
Իմ երազանքների տունը. ընտրեք վայրը, որտեղ կուզեիք բնակվել, իսկ մենք կփորձենք կռահել Ձեր բնավորությունը