fbpx

Երջանկության ճանապարհին հանդիպող 8 խոչընդոտ

Մեր կյանքում հանդիպող շատ երևույթների մենք այնքան էլ մեծ կարևորություն չենք տալիս, սակայն դրանք հաճախ խոչընդոտ են հանդիսանում մեր երջանկությանը հասնելու ճանապարհին։

1. Ես երջանիկ կլինեի, եթե քիչ աշխատեի

Չգիտես ինչու, ոմանք կարծում են, որ նրանք երջանիկ կլինեին, եթե չաշխատեին։ Նրանք մտածում են, որ այդ պարագայում իրենց օրը լի է լինելու զվարճանքով և ուրախ միջոցառումներով։ Սակայն հաճախ հենց սա էլ դառնում է նրանց սթրեսի ևդեպրեսիայի պատճառը, քանի որ մարդը ստեղծագործ և արարող էակ է, նա մշտապես ցանկանում է առաջադրանքներ ու խնդիրներ լուծել, ցանկանում է կատարելագործվել, աճել, զարգանալ ու զգալ իր հաջողությունների և հաղթանակների բերկրանքը։

2. Մեղավորը ես չեմ

Մեր ուղեղը միշտ փորձում է համոզել, որ մեր դժբախտությունների պատճառը ուրիշներն են՝ ընկերները, ծնողները, ծանոթները և այլն։ Մենք պատրաստ ենք մեղադրել բոլորին՝ բացի ինքներս մեզանից։ Սակայն մենք երջանիկ կլինենք միայն այն պարագայում, երբ պատասխանատվություն կրենք մեր կատարած արարքների համար։

3. Պետք է բացահայտել «երջանկության գաղտնիքը»

Գաղտնիքն այն է, որ «երջանկության գաղտնիք» հասկացություն գոյություն չունի։ Որքան էլ որ գրքերում փորձեն մեզ համոզել, որ երջանկությունը զգալու համար պետք է բացահայտել դրա գաղտնիքը, դա իրականությանը չի համապատասխանում։ Մենք ինքներս ենք կերտում մեր ապագան, մշակում ռազմավարություն՝ մեր նպատակներին հասնելու համար և ստեղծում մեր երջանկության պատկերը։

4. Եթե ես… ունենայի

Մենք մշտապես փորձում ենք մեզ համոզել, որ երջանիկ կլինեինք, թե ունենայինք մեկ այլ աշխատանք, մեկ այլ տուն, մեքենա և այլն։ Հավատացեք, որ մեքենա, տուն, լավ աշխատանք ունեցող մարդիկ ձեզանից ավելի երջանիկ չեն։ Պետք է ընդունել, որ իրերն ու նյութական արժեքները չեն կարող երջանկություն պարգևել ձեզ։ Այն պետք է ձեր ներսում լինի։

5. Ես փոփոխություններ չեմ ցանկանում

Սա ուղիղ ճանապարհ է դեպի անդունդ։ Կյանքը ճանապարհորդություն է և մշտապես պետք է փոփոխությունների պատրաստ լինել։ Իհարկե, որոշ փոփոխություններ հնարավոր է կանխել, բայց դրանք անխուսափելի են և օգնում են նոր փորձ ու գիտելիքներ ձեռք բերել և ավելի հասուն լինել։

6. Եթե ոչ այսօր, ուրեմն երբեք

Հաճախ մարդիկ անհաջողություններից հիասթափվում և ցանկանում են նահանաջել։ Սխալ մոտեցում է։ Միշտ հարկավոր է խրախուսել սեփական քայլերը և երբեք չընկրկել դժվարություններից։ Դուք չգիտեք, թե ինչ է ձեզ սպասվում վաղը։ Միգուցե հենց վաղը կատարվեն ձեր ցանկությունները։

7. Ես որոշում կընդունեմ այն ժամանակ, երբ հստակ իմանամ իմ հետագա քայլերը

Որքան շատ եք մտածում, այդքան ավելի արագ եք հայտնվում փակուղում։ Ոչ մի խնդիր առանց երկար ու մանրակրկիտ աշխատանքի, քննարկման ու որոշակի գործողությունների չի լուծվում։ Ուստի, պետք չէ երկմտել։ Իսկ անհաջողության դեպքում չպետք է հիասթափվել, քանի որ կյանքը միշտ նոր հնարավորություններ է ընձեռում։

8. Միայն բախտավոր մարդկանց երազանքներն են կատարվում

Չգիտես ինչու, մարդիկ հավատում են, որ նրանք ճակատագրի խաղալիքներն են և ամեն ինչ իրենց փոխարեն արդեն մտածված է։ Սակայն եթե դուք հավատաք ձեր սեփական ուժերին, անեք ամեն ինչ ձեր երազանքին հասնելու համար, ուրեմն հաճելիորեն կզարմանաք. ձեզ հաջողություններ են սպասվում։

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 3 из 5 )
MediaMag
Երջանկության ճանապարհին հանդիպող 8 խոչընդոտ
ԹԵՍՏ. Ո՞ր երկրում է ապրում Ձեր հոգին