Բրիտանական Time ամսագիրը ամփոփել է տարվա «Տիեզերական» արդյունքները: Դրանց մեջ են մտնում գիտնականների կողմից հայտնաբերված «Ադամանդե» մոլորակը և երկնաքարերը, որոնք ըստ ենթադրությունների Երկրի վրա կյանք տարածողներն են: Նաև այդ արդյունքների մեջ են մտել տիեզերանավերը, որոնք ուղղարկվել են Մարս և Յուպիտեր մոլորակներ:
Եվ այսպես «Տիեզերական սենսացիաների» հնգյակը.
Առաջին Տեղ
Գլխավոր տիեզերական իրադարձությունը ըստ Time-ի լրագրողների դա Curiosity (հետաքրքրություն) տիեզերական ռովերի արձակումն է դեպի Մարս: Նորագույն մարսագնացը հանդիսանում է ամենամեծը նմանատիպ ապարատներից: Ատոմային շարժիչի օգնությամբ այն պետք է շարժվի կարմիր մոլորակով և նրա վրա փնտրի օրգանական կյանքի հետքեր: Ի դեպ դրա համար «Հետաքրքրությունը» ունի բոլոր հնարավորությունները: Հիշեցնեմ, որ այս տարի գիտնականները ապացուցել են, որ Մարսի վրա գոյություն են ունեցել օվկիանոսներ որոնք գտնվել են սառույցի տակ՝ նման Սառուցյալ օվկիանոսին:
Երկրոդ տեղ
Curiosity-ի արձակումից անմիջապես հետո՝ կարևորագույնների ցուցակում ըստ Time-ի հաջորդում է «Երկնաքարերի գերեզմանը» Անտարկտիդայում: Այս գտածոյում չկար որևէ յուրահատկություն, քանի որ Երկիր մոլորակի վրա այդպիսի գերեզմաններ շատ են հայտնաբերվել: Սակայն ի տարբերություն մնացածի՝ անտարկտիկական երկնաքարերի վրա հայտնաբերվել են այսպես կոչված «Կյանքի մասնիկները»: Գիտնականները գտնում են, որ հենց սրանք են ընկած «սկզբնական սոուսի» հիմքում, որից էլ հետագայում մեր մոլորակի վրա առաջացել են բոլոր կենդանի արարածները: «Մասնիկները» իրենցից նուկլեոնային ԴՆԹ են ներկայացնում Ադենին և Գուանին անվանմամբ:
Երրորդ տեղ
Ֆանտաստիկ մոլորակի հայտնաբերումը, որը հերիք չէ պտտվում է երկու արևների շուրջ, նաև ամբողջովին բաղկացած է սառույցից: Այս տիեզերական հրաշքը գտնվում է Երկրից 200 լուսային տարի հեռավորության վրա և անվանվել է «Կեպլեր 16-Բ»: Արեգակնային համակարգի բոլոր մոլորակներից այս մոլորակը ավելի շատ հիշեցնում է Սատուրնը:
Չորրորդ տեղ
ՆԱՍԱ-ն Յուպիտեր է արձակել «Յունոնա» զոնդը, որի խնդիրն է մոլորակի վրա փնտրել ջուր և թթվածին, նաև ուսումնասիրել նրա ձգողական դաշտը: Ըստ ամերիկյան տիեզերագնացների հաշվարկի «Յունոնան» Յուպիտերի օրբիտայում կհայտնվի 2016թ. և 32 պտույտ կկատարի նրա շուրջ:
Հինգերորդ տեղ
Եվս մեկ տիեզերական հրաշք, որը հայտնաբերել են այս տարի, դա՝ գիտությանը տիեզերքում հայտնի մոլորակներից ամենակարծր օբյեկտն է: Գիտնականները ենթադրում են, որ այն ամբողությամբ բաղկացած է բյուրեղական ածխածնից, այլ խոսքերով ասած՝ ադամանդից: Գիտնականները կատակում են, որ «թանկարժեք» մոլորակը ապագայի տիեզերական ավազակների համար գլխավոր թիրախ կհանդիսանա: