fbpx

5 տեխնոլոգիաներ, որոնք կփոխեն աշխարհը 5 տարուց

Համակարգիչ արտադրող ամենամեծ ընկերություններից մեկը՝ IBM-ը կանխատեսել է 5 տեխնոլոգիաներ, որոնք ամենաշատը կազդեն հաջորդ 5 տարվա ընթացքում ամենօրյա կյանքի վրա : Ըստ այդ կանխատեսումներից մեկի՝ մտքեր կարդալը կդադադարի պատկանել գիտական ֆանտաստիկայի ժանրին. զանգահարելու կամ կուրսորը տեղափոխելու համար մարդուն բավարար կլինի միայն մտածել: Դա հնարավոր կլինի շնորհիվ հատուկ տվիչներով գարնիտուրայի, որոնք հաշվարկում են ուղեղի էլեկտրական ակտիվությունը: “5-ը 5-ից” ամենամյա զեկույցում նաև առավելություն է տրվում պիեզոէլեկտրականությանը: Այս մեթոդը հիմնված է յուրաքանչյուր մեխանիկական տատանումից էլեկտրաէներգիա ստանալու վրա: Ինչպես երևում է ներքևում տեղադրված տեսանյութից, շուտով հնարավոր կլինի լիցքավորել սմարթֆոնները ուղղակի հեծանիվ վարելով:

IBM-ի գիտնականների կարծիքով 5 տարուց լայն տարածում կգտնի նաև այսպես կոչված կենսաբանական ստորագրությունը, որը յուրահատուկ է ամեն մի մարդու համար: Շնորհիվ դրա այլևս պետք չի լինի բանկոմատից գումար հանելու համար հիշել և հավաքել տարբեր տեսակի PIN-կոդեր: Ապարատին հերիք կլինի սքան անել աչքի բիբը:

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Մյուս կանխատեսմանն է պատկանում “թիրախավորված սփամը”, համակարգ, որը առաջարկություն է անում ապրանք կամ ծառայություն հիմնվելով մարդկանց անհատական նախասիրությունների վրա:

“5-ը 5-ից”-ի առաջին զեկույցը հրապարակվել է վեց տարի առաջ: Այդ ժամանակից ի վեր կատարվել են IBM-ի երկու կանխատեսում երեքից: Դրանք են՝աշխարհի յուրաքանչյուր ծայրից բժշկական սպասարկման հեռակա հնարավորությունը և նանոտեխնելեգիաների կիրառությունը բազմաթիվ բնագավառներում ներառյալ գյուղատնտեսություն, բիոտեխնոլոգիա և սենսորային ցանցեր:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
5 տեխնոլոգիաներ, որոնք կփոխեն աշխարհը 5 տարուց
🌍🧭 ԹԵՍՏ. Ձեր մեջ ննջում է հանճարեղ աշխարհագրագետ, եթե կարողանաք գրանցել թեկուզ 7/9 արդյունք