fbpx

Կնոջ մարմնի մասին 7 փաստ, որոնց մասին շատ քչերը գիտեն

Պարզվում է, որ մենք շատ բան դեռ չգիտենք․․․

Բոլորս էլ հասկանում ենք, որ կանացի մարմինը տարբերվում է տղամարդկային մարմնից: Բայց արդյո՞ք շատ բան գիտենք կանացի մարմնի մասին: Մենք ուզում ենք պատմել Ձեզ մի բոլորովին նոր և հետաքրքիր բան, ինչը կօգնի հայացք նետել ինքդ քեզ վրա բոլորովին նոր անկյունից:

Ահա 7 զարմանահրաշ փաստեր կանացի մարմնի մասին, որոնք Ձեզ համար կարող են բացահայտում լինել:

1. Կանացի պարանոցն ավելի շարժուն է, քան տղամարդկայինը:

Եկեք փորձարկում անենք: Կանչեք մեկ տղամարդու և մեկ կնոջ: Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են նրանք շրջվում: Տղամարդը շրջվում է ամբողջ մարմնով, իսկ կանայք միայն գլխով: Կանացի մարմնում մկանային կազմությունն ավելի ճկուն է: Բայց չնայած դրան, պետք է զգույշ լինել: Համաձայն հետազոտությունների, կանայք ավելի հաճախ են տառապում պարանոցի ցավից, քան տղամարդիկ:

2. Կանանց մոտ քնած ժամանակ ավելի զգայուն է լսողությունը:

Դա էվոլյուցիոն գործընթացի արդյունք է: Երբ կինը քնած է, նա ունակ է լսել ինչ-որ ձայն և արթնանալ: Օրինակ, եթե լացում է երեխան:

3. Կանայք ավելի ռացիոնալ են, քան տղամարդիկ:

Համարվում է, որ կանայք ավելի էմոցիոնալ են, իսկ տղամարդիկ՝ ռացիոնալ: Բայց դա այդպես չէ: Կանանց մոտ գլխուղեղի կեղևն ավելի հաստ է, քան տղամարդկանց մոտ: Շնորհիվ դրա գեղեցիկ սեռի ներկայացուցիչները բարձր միավորներ ունեն կոգնիտիվ և ընդհանուր ինտելեկտուալ թեստերի արդյունքներից:

Իսկ տղամարդկանց մոտ ավելի մեծ է գլխուղեղի ծավալը: Դա իր հերթին ազդեցություն ունի ռացիոնալ որոշումներ կայացնելու և էմոցիաները զսպելու վրա:

4. Կանայք ուժեղ կապվածություն են ձևավորում այլ մարդկանց հանդեպ:

Կանայք ունեն օքսիտոցինի ավելի բարձր մակարդակ: Օքսիտոցինն այսպես կոչված՝ սիրո հորմոնն է: Այն օգնում է ազատվել սթրեսերից, բարելավել հարաբերությունները, նաև նպաստում է կապվածությանը: Բացի դրանից այն ազդում է նաև մայրիկի և իր փոքրիկի միջև կապի ստեղծմանը: Այն նույնիսկ պատասխանատու է կրծքով կերակրելու համար:

5. Կանացի մարմինը շարունակում է փոխվել նույնիսկ 20 տարեկանից հետո:

Մանուկ հասակում և դեռահաս տարիքում դուք վա՞տ սնունդ էիք ուտում և չէ՞իք զբաղվում սպորտով: Հոգ չէ: Նույնիսկ 20 տարեկանում կանացի մարմինը շարունակում է փոխվել և աճել: Կերեք բանան և նուշ, որպեսզի ամրապնդեք ոսկորները: Զարգացրեք մկանները հատուկ վարժությունների օգնությամբ: Դրա համար Ձեր մարմինը շնորհակալություն կհայտնի Ձեզ:

Ձեր պրեֆրոնտալ կեղևը նույնպես շնորհակալություն կհայտնի Ձեզ: Այնպես որ դուք ունեք հնարավորություն սովորել ավելի հավասարակշռված որոշումներ կայացնելու համար:

6. Կանայք ավելի հակված են ստեղծագործելուն, քան տղամարդիկ:

Կանայք ավելի արագ են ստեղծում պատճառահետևանքային կապ: Բայց նույն ժամանակ նրանք հեշտությամբ են համակերպվում առօրյային: Մեր ուղեղը՝ մի ամբողջ ցանց է: Նրանում կան բազում լարեր և միացումներ: Գիտնականները պնդում են, որ այդ ցանցերի կապը կանացի ուղեղում ավելի լավն է, քան տղամարդկային ուղեղում:

7. Եվրոպացի կանայք ավելի հաճախ ունեն բաց մազեր, քան տղամարդիկ:

Համաձայն նոր հետազոտությունների եվրոպացի կանայք տղամարդկանցից ավելի հաճախ (երկու անգամ) են ունենում բաց մազեր: Գիտնականները կենտրոնացել են եվրոպացիների ուսումնասիրության վրա, որովհետև նրանց մազերի գույնն ավելի փոփոխական է:

Բայց ինչո՞ւ է դա տեղի ունենում: Ինչո՞ւ են տղամարդկանց մոտ մազերն ավելի հաճախ մուգ լինում:

Գիտնականները եզրակացնում են, որ դա կարող է կապված լինել գեների հետ: Ծնվելուց՝ շիկահեր կանանց գեներն ավելի կայուն են: Դրանք մնում են ամբողջ կյանքի ընթացքում: Իսկ տղամարդկանց մոտ դրանք կարող են փաստացիորեն անհետանալ:

Իսկ դուք այս փաստերից որևէ մեկը գիտեի՞ք:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Կնոջ մարմնի մասին 7 փաստ, որոնց մասին շատ քչերը գիտեն
Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է