fbpx

Ահա թե ինչ են կանխատեսում աստղերը յուրաքանչյուր Կենդանակերպի նշանին 2019 սեպտեմբերի համար

Սեպտեմբերին հիմնական շեշտը կլինի սիրո և հարաբերությունների վրա, քանի որ մի քանի մոլորակ անցնում են Կշեռքների նշան, այդ թվում նաև Վեներան։

Սեպտեմբերին 14-ին լիալուսինը կլինի Ձկների նշանում և դա հրաշալի հնարավորություն է վերանայել սեփական հայացքները, էմոցիաները, բաց թողնել հին իրավիճակները։ Նույն օրը Մերկուրին և Վեներան մտնում են Կշեռքի մեջ, հավելյալ շեշտադրում անելով սիրո, հավասարակշռության և գեղեցկության վրա։

Սեպտեմբերի 18-ին Սատուրնը շրջվում է դեպի ուղիղ ուղղություն, իսկ դա նշանակում է, որ Ձեր բոլոր պլանները կշարժվեն իրենց տեղից։ Բայց հենց այդ օրը որևէ կարևոր բան մի պլանավորեք և մի սկսեք որևէ նոր բան։

Սեպտեմբերի 23-ին արևը մտնում է Կշեռքի մեջ, իսկ սեպտեմբերի 28-ին լիալուսինը՝ նույն այդ նշանի մեջ է։ Դա հնարավորություն կտա այլ մարդկանց հետ ավելի ամուր հարաբերություններ կազմելու։

Խոյ

Այս ամիս Ձեզ մոտ կարող է առաջանալ էմոցիոնալ կատարսիս, պետք է բաց թողնել կուտակված հոգևոր աղբը։ Դա անելու տարբերակներից է՝ խոստովանել, որ Ձեզ օգնություն է հարկավոր և ստանալ այն։ Հենվելով ուրիշների վրա՝ դուք դառնում եք ավելի ուժեղ։ Գործընկերությունը բերում է սեր և հնարավորություններ։

Բայց սեպտեմբերի 13-ից 20-ը Մերկուրին ընդիմադիր կլինի Ձեր նշանին և դա կարող է փոքրիկ անհանգստություն բերել։ Այդ ժամանակ ուշադիր ստուգեք ամեն ինչ։

Ցուլ

Դուք կփոխվեք, կկարողանաք մի կողմ թողնել նախկին հարաբերությունները և ամեն ինչ, ինչ Ձեզ տանջում է։ Հիմա իսկական ժամանակն է կենտրոնանալ սեփական առողջության և ինքնազգացողության վրա, ձեռք բերել ճիշտ սովորություններ։ Մերկուրիի միաձուլումը Վեներայի հետ Ձեզ կբերի պարզություն և էքստրավերսիայի մեծացում։

Երկվորյակներ

Այս ամիս դուք կարող եք հասնել Ձեր կարիերայի գագաթին, դուք կարող եք նույնիսկ փոխել աշխատավայրը։ Հետևեք Ձեր սրտին, դա նաև վերաբերվում է սիրուն և ռոմանտիկային։ Սեպտեմբերի 22-ից արևը Ձեզ հավելյալ էներգիա կտա։ Ծախսեք այդ ժամանակը, որպեսզի օգտագործեք Ձեր դրական էներգիան և ձգտեք լավագույնին։

Խեցգետին

Ձեր փորձը կօգնի փոխել աշխարհայացքը։ Ժամանակն է եկել սեփական էմոցիոնալ վիճակի վրա կենտրոնանալու և տան որոշման համար։ Սեպտեմբերի 29-ին դուք կարող է տագնապ զգաք՝ Արևի Ուրանի հանդեպ դիրքի պատճառով։ Այդ պատճառով այդ օրը ոչ մի լուրջ բան մի պլանավորեք։

Առյուծ

Ժամանակն է մտածել հանգստի մասին, Ձեր օրացույցը լի է իրադարձություններով: Բայց բաց չթողեք նոր շփումներ ունենալու հնարավորությունը: Այս ամիս ջանքեր գործադրեք, որպեսզի բարի լինեք ինքներդ Ձեր հանդեպ և նկատեք Ձեր կյանքի բոլոր լավ կողմերը: Նաև ժամանակն է մտածել՝ միգուցե նախկինում շատ կարևոր բան կամ ինչ-որ մեկին եք բաց թողել կամ անտեսել, որին պետք է անպայման ետ բերել:

Կույս

Հարաբերությունների ոլորտում ինչ-որ բան որոշեք Ձեզ համար, նայեք Ձեր իսկ աչքերի մեջ և մտածեք, թե ինչ եք իրականում ցանկանում: Ֆինանսաների առումով այս ամիս ամեն ինչ լավ կլինի:

Կշեռք

Սա Ձեր անձնական ծննդյան օրն է, ցանկություն պահեք, պլաններ կազմեք և ամեն ինչ կիրականանա: Տարբերակներ գտեք Ձեզ «երես տալու» համար, բաց թողեք դժվար իրավիճակները: Արևը Ձեզ էներգիա կտա նոր նախաձեռնությունների համար:

Կարիճ

Դուք կարող եք կյանքի կոչել ստեղծագործական պրոյեկտ և այդպիսով կհայտնվեք ուշադրության կենտրոնում: Բայց մի փորձեք անձնական կյանքի պրոբլեմները փոխհատուցել աշխատավայրի հաջողություններով, ավելի շատ ժամանակ և ուշադրություն տրամադրեք ինքներդ Ձեզ:

Աղեղնավոր

Այս ամիս կարող է ընտանիքի կամ տան հետ կապված իրավիճակ ստեղծվել, որը կհիշեցնի Ձեզ, որ դուք ոչ միշտ է, որ կարող եք միայնակ լինել: Ձեզ այժմ հարկավոր է Ձեր շրջապատի ուժը, եթե իհարկե ցանկանում եք հասնել հաջողությունների:

Այծեղջյուր

Այս ամիս կարող է պարզության պահ լինել, որը թույլ կտա Ձեզ տեսնել ինչ-որ բան նոր լույսի ներքո: Հնարավոր է դա նշանակում է տեսնել նոր տարբերակներ և հնարավորություններ: Ամեն դեպքում ժամանակն է եկել բաց թողնել վախերն ու կասկածները:

Ջրհոս

Այս ամիս կարող է ֆինանսական հարցեր ծագեն: Բայց դուք տարբերակներ կունենաք դրանք լուծելու համար: Իսկ դուք, ժամանակն է, որպեսզի ոգեշնչման համար փնտրեք վայր, իր կամ ինչ-որ մեկին:

Ձկներ

Այս ամիսը կարող է Ձեզ բերել անձնական առաջընթաց՝ հատկապես եթե դուք կարողանում եք զսպել Ձեզ ուրիշների հետ անառողջ և ոչ հավասարակշռված կապերից: Համարեք դա Ձեր կոչը ինքնագնահատականը բարձրացնելու համար:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ահա թե ինչ են կանխատեսում աստղերը յուրաքանչյուր Կենդանակերպի նշանին 2019 սեպտեմբերի համար
Հետաքրքիր փաստերի հերթական չափաբաժինը