Շատերին, որ հարցնում են թե. “ու՞մ համար ես գրում և վարում բլոգդ”- հնչում է պատասխան. “իմ համար եմ գրում”:
Ես այդպես չեմ մտածում: Երբ ես գրում եմ իմ բլոգում՝ ինձ կարդում են շատերը, հետևաբար իմ գրածը որոշ առումներով դառնում է ոչ միայն իմը: Ես ունեմ մշտական ընթերցողներ, իսկ դա արդեն պարտավորեցնող է: Հետևաբար բլոգը վարում եմ և բլոգում գրում եմ ոչ միայն իմ, այլ նաև իմ ընթերցողների համար:
Եվ այս ամենը հաշվի առնելով, բնականաբար գալիս է պահ, երբ արդեն պետք է իմանալ թե ի՞նչն է դուր գալիս ընթերցողներիդ և ինչը ոչ, որպեսզի կատարվեն փոփոխություններ հաշվի առնելով ընթերցողների կարծիքը:
Ուստի.
[important]Բոլո՛ր, բոլորին, ով կարդում է այս բլոգը կխնդրեի մեկնաբանություններում նշեին թե ի՞նչ կփոխեին այս բլոգում: Ուղղորդեք ինձ և դարձրեք բլոգը Ձեր ճաշակին համահունչ:[/important]
Փոփոխությունները կարող են վերաբերվել, թե՛ դիզայնին, թե՛ կառուցվածքին և թե՛ թեմաներին:
Հ.Գ. Անհամբեր սպասում եմ Ձեր կարծիքներին: