fbpx

Կանայք կենսաբանորեն գերազանցում են տղամարդկանց: Ահա Ձեզ 14 ապացույց

Փաստերի հետ չես վիճի․․․

Պատմության մեջ կանանց հանդեպ սիստեմատիկ ճնշումները միշտ արդարացրել են նրանով, որ տղամարդիկ իբր թե իրենց բնույթով գերազանցում են կանանց: Սակայն մի շարք գիտական հետազոտությունները եկել են այն եզրահանգման, որ հակառակը՝ կենսաբանորեն հենց կանայք են գերազանցում տղամարդկանց:

Ահա դրա ընդամենը 14 ապացուց․

1. Կանայք ավելի երկար են ապրում

Քաջ հայտնի է, որ կանայք միջինում ավելի երկար են ապրում տղամարդկանցից: Որոշ երկրներում կանանց կյանքի միջին տևողությունը գերազանցում է տղամարդու կյանքի միջին տևողությունից մի ամբողջ 12 տարի: Կանացի մարմինը ավելի դիմացկուն է և ավելի քիչ է ենթարկվում հիվանդություններին, որոնք տանջուն են տղամարդկանց՝ մեծացնելով նրանց մահացության ռիսկը:

2. Կանայք ավելի լավ հիշողություն ունեն

Կանայք, յուրաքանչյուր տարիքում, ավելի լավ արդյունքներ են ցուցադրում հիշողության թեստերից և ավելի լավ են հիշում ինֆորմացիան, քան տղամարդիկ: Չնայած դեմեմիայի և ծերության տարիներին Ալցհեյմերի հիվանդության ենթարկման ոչ մեծ հավանականության, կանայք նույնիսկ տարիքային հիշողության խախտումներով՝ միևնույնն է ավելի լավ են հիշում, քան կանայք:

3. Կանայք կարող են ավելի երկար ապրել առանց սնունդ

Զանգվածային սովի կամ համաճարակի դեպքում կանայք ավելի շատ կդիմանան, քան տղամարդիկ: Կանայք ավելի շատ մարմնային ճարպեր ունեն և ավելի քիչ մկանային զանգված: Դա նշանակում է, որ նրանց ավելի քիչ էներգիա է հարկավոր և այդ պատճառով էլ կարող են ավելի երկար դիմանալ առանց սնունդ:

4. Կանայք ավելի հեշտ են տանում ցավը

Կանայք կարողանում են ծննդաբերության ժամանակ դիմանալ անիրական ցավին, քանի որ ցավային սահմանը նրանց մոտ ավելի բարձր է, քան տղամարդկանց մոտ: Դա էվոլյուցիոն առավելություն է, որը թույլ է տալիս նրանց դիմանալ ուժեղ ցավին, բայց պարադոքսալ կերպով նրանց ավելի զգայուն է դարձնում ցավի հանդեպ:

5. Կանանց լսողությունն ավելի սուր է

Ջոն Հոպկինսի համալսարանի 2008թ․ հետազոտությունները հայտնաբերել են, որ տղամարդկանց մոտ լսողության կորստի ռիսկը 5.5 անգամ ավելի մեծ է, քան կանանց մոտ: Նաև կանայք ավելի լավ են լսում ձայները 2000 և ավելի բարձր Հց հաճախականություններում:

6. Կանանց իմունիտետն ավելի ամուր է

Հետազոտությունները ցույց են տալիս, որ էստրոգեն հորմոնը կանանց ավելի լավ պաշտպանություն է տալիս մանրէների դեմ, այդ պատճառով նրանք ավելի քիչ են դառնում ինֆեկցիաների զոհ: Բացի դրանից նրանց մոտ, ի պատասխան օտար մարմինների ներթափանցման, ավելի շատ հակամարմիններ են արտադրվում, իսկ կանացի արյան մեջ ավելի շատ լեյկոցիտներ են պարունակվում:

7. Կանայք ավելի հազվադեպ են կակազում

Տղամարդիկ 4-12 անգամ ավելի շատ են կակազում, քան կանայք: Այս ֆենոմենի հնարավոր պատճառները ուսումնասիրող հետազոտություններից մեկը հայտնաբերել է, որ տղամարդկանց մոտ կակազը ավելի քիչ կապ ունի ուղեղի ձախ կիսագնդի պլանավորման և մոտորիկայի կատարման հատվածի հետ:

8. Կանայք ավելի քիչ են ենթարկվում սրտանոթային հիվանդություններին

Հետազոտությունների արդյունքներով, կանանց մոտ միջինում ավելի ցածր արյան ճնշում է, քան տղամարդկանց մոտ: Դա նշանակում է, որ նրանք ավելի քիչ ռիսկի են գնում դառնալ քրոնիկ հիպերտոնիայի և սրտանոթային հիվանդությունների զոհ, համենային դեպս մինչ դաշտանային դադարի ի հայտ գալը:

9. Կանանց մոտ ավելի լավ է զարգացած պերիֆիրիկ տեսողությունը

Տղամարդիկ կանանցից ավելի լավ են կարողանում կարդալ արագ փոփոխվող պատկերները և կարողանում են նկատել կտրուկ շարժումները: Փոխարենը կանանց մոտ ավելի լավ է զարգացած պերիֆիրիկ տեսողությունը՝ այսինքն նրանք ավելի լայն պատկեր են տեսնում, քան տղամարդիկ:

10. Կանանց մոտ ավելի քիչ են հանդիպում X-քրոմոսոմների մուտացիայով պայմանավորված հիվանդությունները

Գոյություն ունեն բազմաթիվ գենետիկ հիվանդություններ, որոնք ի հայտ են գալիս պայմանավորված X-քրոմոսոմների մուտացիայով և որոնք զարգանում են բացառապես տղամարդկանց մոտ, որովհետև կանայք ունեն առողջ գենի երկրորդ հավաքածուն, ինչը հավասարակշռում է մուտացիան։ Մասնավորաբար կանանց մոտ հազվադեպ է պատահում Հանտերի հիվանդությունը, հեմոֆիլիան և Դյուշենի միոդիստրոֆիան։

11. Կանանց մոտ առավել զարգացած է սոցիալական և էմոցիոնալ ինտելեկտը

Սովորաբար կանանց մոտ էմոցիոնալ էմպատիան ավելի լավ է զարգացած, քան տղամարդկանց մոտ։ Դա նշանակում է, որ նրանք ավելի լավ են հասկանում այլ մարդկանց և ավելի հեշտ են ընդհանուր լեզու գտնում նրանց հետ։ Այդ պատճառով կանանցից ստացվում են լավ առաջնորդներ, ուսուցիչներ և հոգեբաններ։

12. Կանայք ավելի լավ են տարբերում երանգները

Կանայք ավելի զգայուն են գունային չնչին տարբերությունների հանդեպ, քան տղամարդիկ։ Մի հետազոտություն հայտնաբերել է, որ կանայք տարբերում են երանգները, որոնք տղամարդկանց միևնույնն են թվում։ Նաև կարողանում են որոշել թե որ հիմնական կամ երկրորդական գույնին են այդ երանգները մոտ։

13. Կանայք ավելի խելացի են

Երբ կանայք չունեին ընտրելու և սովորելու իրավունք՝ նրանք ետ էին մնում տղամարդկանցից IQ ցուցանիշով, բայց հիմա հասել են և դեռ մի բան էլ անցել։ Ավելին՝ կանացի ինտեկտուալ ցուցանիշները ավելի արագ են զարգանում, քան տղամարդկանց մոտ։

14. Կանայք քիչ ագրեսիվ են

Խելագարների և սեքսուալ սադիստների մեծ մասը՝ տղամարդիկ են։ Բացի դրանից, տղամարդկանց մոտ ավելի հաճախ է նկատվում անձի հակասոցիալական խանգարումներ և ագրեսիվ վարք։ Գիտնականները ենթադրում են, որ ագրեսիայի առավել բարձր մակարդակը պայմանավորված է տեստաստերոնով։

Իսկ դուք գիտեի՞ք այս փաստերի մասին։ Ի՞նչը Ձեզ զարմացրեց։

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Կանայք կենսաբանորեն գերազանցում են տղամարդկանց: Ահա Ձեզ 14 ապացույց
Գրազ կգանք, որ մենք կգուշակենք այն թիվը, որը դուք կմտապահեք