fbpx

Լիբանանուհին մի ամբողջ տարի է ծախսել հարսանյաց զգեստը կարելու վրա։ Ինչպիսի՞ն եղավ արդյունքը

Դաննա Ուոլի Զայատը՝ հարսնացու է Լիբանանից։ Նա մանկուց է երազել ճոխ հարսանիքի մասին, ինչպես արքայադստրերի մոտ է լինում։ Իսկ երբ նրա երիտասարդը ամուսնության առաջարկություն արեց նրան՝ աղջիկը առանց երկար մտածելու սկսեց փնտրել իր երազանքների հարսանյաց զգեստը։ Բայց երկար փնտրտուքներից և հիասթափություններից հետո, նա որոշեց, որ պետք է ինքը այդ գործը վերցնի իր վրա և ստեղծի իր «երազանքների զգեստը»։ Նա վերցրեց թուղթ և մատիտ և նկարեց հարսանյաց զգեստի էսքիզը։

Իր մտահղացումը կյանքի կոչելու համար, Դանան փնտրում էր արհեստավարժ մասնագետների, որոնք կկարողանան կարել նրա համար այդ զգեստը։ Երկար փնտրտուքներուց հետո՝ նրան հաջողվեց մասնագետ գտնել։ Զգեստը կարելու, ձևացքի և զարդարանքների վրա ծախսվեց մի ամբողջ տարի։ Զգեստը քարերով զարդարելու համար՝ վարպետներից պահանջվեց 60 օր։

Արդյունքը վերջապես արդարացրեց սպասումները։ Զգեստը ստացվեց հենց այնպիսին, ինչպիսին որ ուզում եր տեսնել հարսը։ Լանջաբացվածքի գիծը, նախշերը և փայլփլուն քարերը՝ Դանայի ճաշակով էին, չէ՞ որ հենց ինքն էր դարձել իր զգեստի դիզայները։ Նրա հարսանյաց զգեստը հիացրեց հյուրերին և փեսային։ Նույնիսկ հարսանիքից հետո, այս զգեստի շուրջ քննարկումները՝ չդադարեցին։


telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Լիբանանուհին մի ամբողջ տարի է ծախսել հարսանյաց զգեստը կարելու վրա։ Ինչպիսի՞ն եղավ արդյունքը
8 միֆ պատմության դասագրքերից, որոնց մենք մինչև հիմա հավատում ենք