Նորածինները ամենաքնքուշ և ամենազարմանալի արարածներն են աշխարհում։ Շատ մարդիկ մտածում են, որ նրանց մասին գիտեն ամեն ինչ՝ չէ՞ որ նրանք ընդամենը փոքրիկ մարդուկներ են, որոնք դեռևս չեն կարողանում խոսել և լաց են լինում, երբ իրենց ինչ-որ բան է հարկավոր։
Սակայն ամենագետները հաճախ սխալվում են։ Ամենայն հավանականությամբ դուք նույնպես շատ բան չգիտեք նորածինների մասին։
Ահա 10 զարմանալի փաստեր նորածինների մասին.
1. Սև-սպիտակ տեսողություն
Դուք հիշո՞ւմ եք, թե ինչպես էիք տեսնում աշխարհը նորածին ժամանակ։ Պարզվում է նորածինների մոտ տեսողությունը՝ սև-սպիտակ է։
2. Լաց
Մենք կարող ենք լաց լինել աղի արցունքներով, իսկ ահա նորածինների մոտ արցունք սկսում է արտադրվել կյանքի երրորդ շաբաթում։
3. Ոսկորներ
Հասուն մարդն ունի 206 ոսկոր, նորածինների մոտ 64-ով ավել է՝ 270։
4. Աճ
Նորածիններy շատ արագ են աճում, բայց եթե փոքրիկը նույն տեմպերով շարունակեր աճել առաջին տարվա նման, ապա 20 տարեկանում նրա հասակը կհասներ 9 մետրի։
5. Աչքեր
Աճելու հետ մեկտեղ՝ աչքերը գրեթե չեն աճում։ Նորածնի աչքերը կազմում է մեծահասակ մարդու աչքերի 75%-ը։
6. Գլյուկոզա
Նորածնի օրգանիզմի ամբողջ գլյուկոզայի 50%-ը օգտագործվում է ուղեղի աշխատանքի վրա։
7. Համային ռեցեպտորներ
Մեծահասակ մարդն ունի միջինում 10 000 համային ռեցեպտոր, իսկ նորածնի մոտ՝ այն 3 անգամ ավել է։
8. Արգանդում
Երբ հղի կինը հիվանդանում է, սաղմը նրա արգանդում սկսում է ցողունային բջիջներ արտադրել՝ օրգանների վերականգնման համար։
9. Լող
Այն պատճառով, որ փոքրիկներն աճում են ամնիոտիկ հեղուկում՝ նրանք ի ծնե օժտված են լողալու ունակությամբ։
10. Աղ
Չնայած նրա, որ նորածինները երեք անգամ ավելի շատ համային ռեցեպտորներ ունեն քան մեծահասակները՝ նրանք չեն զգում աղի համը մինչև 4 տարեկան։
Իսկ ո՞ր փաստն էր Ձեզ համար անսպասելի։