Ջոն Տրավոլտան և Քելլի Փրեսթոնն արդեն միասին են 28 տարի։ Այս զույգը գրանցել է իր հարաբերությունները 1991թ. և մինչ այսօր նրանք ապրում են առանց բաժանության հայտարարության։
Տրավոլտայի խոստովանությամբ, Քելլիին նա սիրահարվել է առաջին հայացքից, բայց փոխադարձության նա սպասել է ոչ մեկ տարի։ Առաջին անգամ նրանք հանդիպել են 1987թ. «Փորձագետները» ֆիլմի նկարահանումներին։
Ջոնի զգացմունքներին երիտասարդ դերասանուհին չէր կարող պատասխանել։ Նա այդ ժամանակ ամուսնացած էր դերասան Քևին Գեյջի հետ։
Որոշ ժամանակ անց նրանք կրկին հանդիպեցին։ Այդ ժամանակ Քելլին ծանր էր տանում բաժանումը։ Դա դժվար ժամանակներ էին դերասանուհու համար և Ջոնի աջակցությունը նրան շատ օգնեց։
Շատ շուտով պարզվեց, որ Ջոնը նույնպես նրան դուր է գալիս։ Նրանց հարսանիքը տեղի ունեցավ 1991թ. և մինչ այժմ նրանք երբեք չեն բաժանվել։
Զույգը մեծ ողբերգություն է ապրել։ 2009թ. մահացավ նրանց որդին՝ Ջեթը։ Այդ ցավը հաղթահարել նրանց օգնեց ընտանեկան հոգեբանը։ Դրանից հետո նրանք պարբերաբար այցելում են հոգեբանին, որպեսզի թույլ չտան իրենց ամուսնությանը տապալվել։
Այժմ զույգը դաստիարակում է երկու երեխաների՝ Էլլային (ծնվել է 2000թ.) և Բենջամինին (ծնվել է 2010թ.)։
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:
Գրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։