fbpx

Մանկական Եվրատեսիլ 2011-ն անցյալում է կամ առա՛ջ դեպի Բաքու

Ահա ավարտվեց Երևանում կազմակերպված մանկական եվրատեսիլ 2011 (junior eurovision 2011)  երգի մրցույթը, որի հաղթող ճանաչվեց Վրաստանը:Բայց այս մասին չէր, որ ուզում էի գրել, այլ…

Նախապես ասեմ, որ եվրատեսիլը դիտել եմ չափազանց իմիջայլոց՝ մի քանի րոպե: Բայց հասցրեցի նկատել, որ բավական լուրջ և բավական գեղեցիկ կազմակերպված շոու էր: Եվ բավականին էլ գումար էր ծախսված: Համարյա թե համոզված եմ, որ վաղը շատ ու շատ բլոգներ և կայքեր կսկսեն խոսալ այն մասին, որ մեր ժողովուրդը սոված, իսկ սրանք միլիոններ են ծախսում եվրատեսիլների վրա: Մի կողմից նրանք իհարկե ճիշտ կլինեն, քանի որ երկրի բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը սարսափելի վիճակում է և այդ գումարները կարելի էր տրամադրել այդ վիճակի բարելավմանը: Սակայն մյուս կողմից, որ դիտում ես՝ ախր այսպես մենք ճանաչվում ենք աշխարհի կողմից, ուրիշ ի՞նչ կերպ այսքան արդյունավետ ներկայանալի լինենք աշխարհին: Օ՜ֆ չգիտեմ…

Հ.Գ. Մի խոսքով՝ Հայաստանին շտապ նավթ է հարկավոր: Առա՛ջ դեպի Բաքու  :-))

Հ.Հ.Գ. Չեմ կարող չնշել, որ հիացած եմ Երևանյան մանկական եվրատեսիլի լոգոյով ու ողջունում եմ դիզայներին՝ ԲՐԱՎՈ

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Մանկական Եվրատեսիլ 2011-ն անցյալում է կամ առա՛ջ դեպի Բաքու
Պանրով հետաքրքիր բաղադրատոմսեր, հետաքրքրիր փաստեր պանրի մասին (տեսանյութ)