fbpx

Կանանց 3 սովորություն, որոնք տղամարդուն թույլ չեն տալիս ֆինանսապես աճել

Տղամարդը ցանկանում է լինել պետքական: Նրան բնության կողմից է տրված՝ նա պետք է զարգանա, աճի․․․

Իհարկե, հետևելով շատ կայացած մարդկանց զույգերին, դժվար է ասել, որ միանշանակ կանայք միևնույն տիպի են՝ գեղեցիկ, ազնվական, ճիշտ: Մենք խոսում ենք այն զույգերի մասին, երբ տղամարդն ու կինը արդեն վաղուց միասին են, սկսել են գրեթե զրոից և տղամարդը հասել է ֆինանսական բարձունքների՝ բավական գլոբալ մակարդակով:

Այդպիսի զույգերի մեջ հանդիպում են ինչպես մոխրագույն մկներ տեսակի կանայք, այնպես էլ հիստերիկ կանայք, որոնք ամուսնուն անընդհատ արժեզրկում են և անընդհատ ինչ-որ բանից դժգոհում: Նաև հանդիպում են մայրիկ-կանայք, որոնք «արդուկում են» ուղեղը:

Բայց ի՞նչն է նրանց միավորում: Նրանք չունեն այն սովորությունները, որոնք նկարագրված են ներքևում:

Վախ ներշնչելու սովորություն

Ախր, ո՞ւր ես խցկվում, մենք առանց այն էլ հազիվ ենք հասցնում, բա որ հանկարծ դու այնտեղ… բա որ հանկարծ քեզ այնտեղ… Ավելի լավ է դանդաղ շարժվեք, հագնելու բան ունենք, ուտելու՝ նույնպես։ Այստեղ մի՛ գնա, այսինչ բանը մի՛ արա… Նման կնոջը թվում է, թե ինքն աջակցում է, պաշտպանում է տղամարդուն, փորձում է պիտանի լինել։ ԲԱՅՑ։ Նա դրանով իր տղամարդուն վախ է ներշնչում։ Վախը կաթվածահար է անում տղամարդուն, և նա վախենում է առաջ շարժվել, նոր բան փորձել, ռիսկի դիմել, լիդեր դառնալ։ Այդ ամենը տղամարդուն ռեգիդ է դարձնում՝ ամբողջ կյանքը նույն պաշտոնում, խամրած աչքերով։

Խնայելու և չափից դուրս տնտեսելու սովորություն

Տես, թե ես ինչ տնտեսող եմ. մեզ ավելին պետք չէ, կձգենք, հագուստը երկար կհագնենք, էժան սնունդ կուտենք և այլն։ Այստեղ մթերքի որակի վրա կտնտեսեմ, այնտեղ՝ երեխաների զարգացման։ Իսկ ինչու՞ պետք է տղամարդն աճի, եթե առանց դրա էլ ամեն բան հերիքում է։

Ոչինչ չցանկանալու սովորություն

Առանց ցանկությունների կին, հարմար կին։ Կամ Հոգնած կին։ Ինչպես նաև կին, որը բոլորին միշտ պարտք է։ Սրանք կանանց տեսակներ են, որոնք ոչինչ չեն ուզում իրենց համար, ընտանիքի համար, ուրախության և հանգստի, զարգացման, տան, մի խոսքով՝ կյանքի համար։

Կին, որի համար միշտ եղածն էլ բավական է։ Եվ նա դրանից շատ ոչինչ չի ուզում։ «Ինչներիս է պետք նոր մեքենան, մեծ բնակարանը, լավ դպրոցը, առանց դրա էլ ապրում ենք էլի, ոնց որ մյուս մարդիկ»։ Իսկ դա տղամարդուն ֆինանսական իմպոտենտ է դարձնում։ Տղամարդն ուզում է պետքական լինել, նա իր բնույթով հակված է զարգացման։ Իսկ երբեմն նրա կողքին մշտապես դժգոհ, «սարսափելի» կինն ավելի է խրախուսում զարգացման, քան հնազանդ, մեղմ գեղեցկուհին։

Իսկ թե ինչու են նրանք մնում այդ մոխրագույն, սարսափելի կամ հիստերիկ կանանց կողքին, դա արդեն ուրիշ պատմություն է։ Միգուցե նրանց մայրն է այդպիսին եղել, կամ էլ կյանքն այդպես է դասավորվել։ Բայց։ Վերոնշյալ սովորությունները հարուստ տղամարդկանց կանայք չունեն։

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 3.67 из 5 )
MediaMag
Կանանց 3 սովորություն, որոնք տղամարդուն թույլ չեն տալիս ֆինանսապես աճել
Թեստ տղամարդկանց համար. որքա՞ն գեղեցիկ եք