fbpx

Վաղ թե ուշ բոլորի համար կգա պարտքերը վճարելու ժամանակը: Ահա թե ինչպես է աշխատում Կարմայի անիվը

Դա անխուսափելի է․․․

Գիտե՞ք, պետք է ապրել այնպես, որպեսզի երբեք պարտք չմնաք, որովհետև վաղ թե ուշ կգա պարտքերը վերադարձնելու ժամանակը:

Եվ երբեմն դրանք ավելի թանկ են արժենում, քան կարծում եք:

Ամոթ է սեր խաղալ, տալ հույսեր, խոստումներ, իսկ հետո ետ չնայելով թողնել նրան, ով քեզ սիրում էր և դեռևս սիրում է:

Բայց ավելի մեծ մեղք է՝ չգիտակցել, թե որքան վատ բան եք արել, կամ անել դա հեշտությամբ, առանց անհանգստանալու հետևանքների մասին:

Ոչինչ հավերժ չէ, այդ պատճառով մենք պետք է ապրենք այնպես, որպեսզի հետագայում ափսոսալու բան չունենանք:

Կարևոր չէ, թե որքան եք պարտք, ինչ եք պարտք և ում եք պարտք: Դուք ստիպված կլինեք վճարել: Որոշ մարդիկ դա անվանում են Կարմա, մյուսները՝ Աստված, որոշները գտնում են որ դա կյանքի «անարդարությունն է», նաև կան մարդիկ, որ չեն հավատում դրան:

Բայց անիվը պտտվում է նույն արագությամբ, նույն հզորությամբ և երբեմն այն կարող է շատ ուժգին հարվածել: Իսկ թե երբ դա տեղի կունենա․․․ դժվար է ասել:

Ամեն ոք ստանում է այն, ինչին արժանի է: Ամեն ոք ստանում է այն, ինչ տալիս է: Վաղ թե ուշ բոլոր պարտքերը վճարվում են:

Կյանքը յուրաքանչյուրին էլ այնպիսի դաս է տալիս, որը մարդուն ավելի լավն է դարձնում:

Իսկ դուք հավատո՞ւմ եք կարմային:

Կարդացեք նաև․ «Ցավը, որ քեզ պատճառել են, ետ կվերադառնա ցավ պատճառողին»

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 15 assessment, среднее 4.53 из 5 )
MediaMag
Վաղ թե ուշ բոլորի համար կգա պարտքերը վճարելու ժամանակը: Ահա թե ինչպես է աշխատում Կարմայի անիվը
Մեր հերթական խոշոր պարտությունը պատերազմում